ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

среда, 1 августа 2012 г.

ԻՆՉՊԵՍ Է ԸՆԹԱՆՈՒՄ ՈՌՈԳՄԱՆ ՇՐՋԱՆԸ

Գեղարքունիքի մարզում 2012 թվականի ոռոգման շրջանն արդեն  սկսվել է: Հացահատիկային մշակաբույսերի արտերի հետ ոռոգվում են նաեւ կարտոֆիլը եւ բանջարբոստանային մյուս մշակաբույսերը: ՙԳավառ՚, ՙՄարտունի՚ եւ ՙՎարդենիս՚ ջրօգտագործող ընկերությունները որքանո՞վ են պատրաստ՝ ոռոգման ջուր մատակարարելու ջրօգտագործողներին:
Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի առաջատար մասնագետ Անդրանիկ Ջրաղացպանյանը՝ մարզի երեք ջրօգտագործող ընկերությունները հիմնականում պատրաստ են՝ ջուր մատակարարելու շահառուներին: Վերջիններիս հետ պայմանագրերի կնքման գործընթացն այսօր շարունակվում է: Մարզում ոռոգման հետ կապված խնդիրները կապված են հիմնականում պոմպակայանների, խորքային հորերի վերանորոգման, ջրամբարների եւ առուների պատերի ամրացման հետ: Աշխատանքներին զուգահեռ՝ ընկերություններում կատարվում է նաեւ 2011 թվականին մատակարարված ոռոգման ջրի վարձավճարների գանձում: Նախորդ տարվա վարձավճարները գանձվել են 91 տոկոսով: Նույն աղբյուրը հավաստեց նաեւ, որ կառավարության կողմից մեկ մետր խորանարդ ոռոգման ջրի սակագինը ընկերություններում սահմանվել է 11 դրամ:
Ինչպես տեղեկացանք ՙԳավառ՚ ՋՕԸ-ից՝ ընկերությունը սպասարկում է միայն Գավառի տարածաշրջանին, եւ աշխատանքներն այստեղ նորմալ ընթացքի մեջ են: Այս պահի դրությամբ պայմանագրեր են կնքվել մոտ 2893 շահառուների հետ, եւ նախատեսվում է ոռոգել 425 հեկտար հողատարածություն: Շահառուների հետ պայմանագրերի կնքման գործընթացը դեռ շարունակվում է:
2011 թվականին  պոմպակայան է կառուցվել Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում, որոի գործարկմամբ կավելանան ոռոգելի տարածքները Գավառ քաղաքի թաղամասերում:  
ՙՎարդենիս՚ ջրօգտագործողների ընկերությունը մեզ տեղեկացրեց, որ պատրաստ է ոռոգման շրջանին եւ պայմանագրեր է կնքել 3000 շահառուների հետ ու դեռ 200-ի հետ էլ կկնքի: Այս տարի Վարդենիսի համայնքներում նախատեսված է ոռոգել 1610 հեկտար հողատարածք: Այստեղ մեկ միլիոն 300 հազար դրամի գանձում է կատարվել, որից 700 հազարը՝ կանխավճար, իսկ մնացածը՝ նախորդ տարվա պարտքի դիմաց: 
ՙՄարտունի՚ ՋՕԸ-ում նախատեսվում է ոռոգել 1350 հեկտար հողատարածք: Կնքվել է 7000 պայմանագիր եւ դեռ 1200-ի հետ էլ կկնքվի: Ընկերությունը գանձել է 350 հազար դրամի կանխավճար, եւ գործընթացն այստեղ նույնպես շարունակվում է:
Հուլիսի առաջին կեսին տեղացած անձրեւները որոշակիորեն լուծել են ոռոգման խնդիրը: Սակավաջուր համարվող այս տարում շատ կարեւոր է լինելու ոռոգման շրջանի ճիշտ եւ անխափան կազմակերպումը: Բացի ջրօգտագործող ընկերություններից՝ մարզի շատ համայնքներում կան մասնավոր ջրամատակարար կառույցներ, որոնք թելադրում են իրենց գինը: Ամեն դեպքում շահառուները, անկախ սպասարկողների թելադրած գներից, օգտվում են ընձեռած հնարավորություններից: Որոշ դեպքերում էլ, հատկապես բարձրադիր գոտիներում եւ յայլաղատեղերում, գետերին մերձակա ցանքերում, գյուղացիները ոռոգման ջուրն օգտագործում են ինքնահոս եւ անվճար: 

Հասմիկ Գրիգորյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More