ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

четверг, 16 августа 2012 г.

ԼՃԱՓԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԻՐ ՖՐԱՆՍԻԱՑԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻՆ


Փարիզի <<CSOE>> /ՙՈրբերի եւ ուսանողների օգնության կոմիտե՚բարեգործական կազմակերպության երիտասարդ անդամներից 20 հոգի այցելել են Հայաստան: Վերջին օրերի ընթացքում նրանք եղել են Թալինի շրջանում, որտեղ դպրոց ու մանկապարտեզ են հիմնանորոգել, որից հետո հյուրընկալվել են Լճափում:
Հայաստան եկած խմբի անդամներից 12-ը ֆրանսիացիներ են եւ այլազգի, մնացած 8-ը հայ են: Ի տարբերություն նախորդ տարիների, երբ նրանք Լճափում կարճատեւ շինարարական եւ վերանորոգման աշխատանքներ էին կատարում, այս տարվա այցելության շրջանակներում նրանք միայն խաղեր ու ժամանց են կազմակերպում Լճափի դպրոցում, որում ներգրավվել են եւ աշակերտները, եւ մանկավարժները:
Ինչպես պատմում է  ՙCSOE՚ բարեգործական կազմակերպության ղեկավար Սեւան Կարյանը, իր կազմակերպության ներկայացուցիչների համար Լճափը դարձել է շատ հարազատ մի վայր, որին նրանք հաճախ են կարոտում: Նրանց համար Լճափը սիրելի ու ցանկալի բնակավայր է:
Ֆրանսիացիներին ջերմ են ընդունում Լճափում: Ինչպես վստահեցնում են Լճափի գյուղապետ Հայկ Սիմոնյանը եւ դպրոցի տնօրեն Կառլեն Հովհաննիսյանը` լճափցիներն ու դպրոցականներն անհամբեր սպասում են ֆրանսիացի բարեկամների գալուն, որ  հյուրընկալեն եւ շփվեն նրանց հետ:
Ավանդույթի համաձայն` ֆրանսիացի բարեկամներին հայկական անուններ են դրել Ֆլորին` Ծաղիկ, մյուսին` Շողիկ, Սիրունիկ, Հայկ եւ այլն:
Սեւան Կարյանը ՙԳեղամա աշխարհի՚ հետ զրույցում նշեց, որ հաջորդ տարի լրանում է իրենց կազմակերպության 100 ամյակը, եւ, ի պատիվ մեկդարյա կենսագրության, կազմապերպությունը կվերանվանվի ՙAYO՚, որը երկիմաստ է, այն եւ հայերեն այո բառն է, իսկ թարգմանաբար նշանակում է հայկական երիտասարդական հիմնարկություն:
Հաջորդ տարվանից կազմակերպությունը նոր ծրագրեր կիրականացնի Լճափի դպրոցում` հիմնական շեշտը դնելով մշակութային եւ կրթական մակարդակի զարգացման վրա:
-Կզարգացնենք մարզական կյանքը, հաջորդ տարի կստեղծենք Լճափի ֆուտբոլի թիմեր, խաղահրապարակը կբարվոքենք: Մեր նպատակն է` կենդանացնել համայնքային կյանքը ոչ միայն դպրոցականների եւ երիտասարդների, նաեւ մյուս տարիքի բնակչության համար: Նմանատիպ  ծրագիր կիրականացնենք նաեւ Լճափի հարեւան գյուղերից մեկում, որպեսզի մարզական եւ մշակութային մրցակցությունը կենդանացնի եւ աշխուժացնի համայնքային թմրած կյանքը: Մենք ուզում ենք շփման միջոցով փոփոխել հարազատ գյուղի մարդկանց մշակութային եւ կենցաղային հայացքները, նրանց դարձնել ավելի մաքրասեր բնության եւ շրջակա միջավայրի հանդեպ,- նշում է Սեւանը:
Ֆրանսիացիները նկատել են նաեւ, որ մարդիկ փոխվել են. ի տարբերություն նախորդ տարիների` եւ փոքրահասակները, եւ տարեցները ավելի հեշտ են շփվում օտարների հետ, միջմշակութային դրական նորամուծություններն ավելի պատրաստակամորեն են ընդունում: Սովորել են շփվել եւ ծանոթանալ այլ ազգերի հետ:
Հինգ տարի շարունակ կազմակերպվող այցելությունների շնորհիվ շուրջ 105 օտարազգի երիտասարդներ այցելել են Հայաստան, հյուրըկալվել Լճափում:
Ֆրանսիացի կամավորները պատմում են նաեւ, որ ճանապարհորդության պատրաստվող իրենց բոլոր ընկերներին խորհուրդ են տալիս գնալ Լճափ, հյուրընկալվել ու ապրել լճափցու կյանքով` օրինակ ծառայելով տարբեր ազգերի ու մշակույթների մերձեցման համար:
Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More