“Հայջրմուղկոյուղի” ընկերությանը հայտարարում է հետևյալ թափուր աշխատատեղերի մրցույթ Գավառում, Մարտունիում և Վարդենիսում նոր ստեղծված կոյուղու մաքրման կայաններում:
ԿՈՅՈՒՂՈՒ ՄԱՔՐՄԱՆ ԿԱՅԱՆԻ ՊԵՏ
Աշխատանքի նկարագրություն
Կազմակերպել և վերահսկել սպասարկման տարածքում կոյուղու մաքրման կայանի արդյունավետ տեխնիկական շահագործումը, ղեկավարել անձնակազմը:
Պահանջվող որակավորումներ
* Բարձրագույն կրթություն (ցանկալի է տեխնիկական)
* Ջրահեռացման համակարգերի տեխնիկական շահագործման կանոնների իմացություն:
* Ջրամատակարարման բնագավառում աշխատանքային փորձ
* Ղեկավարման և կազմակերպչական գերազանց հմտություն
* Ծանրաբեռնված մթնոլորտում աշխատելու ունակություն
* Վարորդական իրավունքի վկայականի առկայություն:
ԿՈՅՈՒՂՈՒ ՄԱՔՐՄԱՆ ԿԱՅԱՆԻ ՕՊԵՐԱՏՈՐ
Աշխատանքի նկարագրություն
Իրականացնել կոյուղու մաքրման կայանի տեխնոլոգիական պրոցեսի բնականոն աշխատանքը նախատեսված կարգով և գրաֆիկով:
Պահանջվող որակավորումներ
* Առնվազն միջնակարգ կրթություն
* Ջրահեռացման համակարգերի տեխնիկական շահագործման կանոնների իմացություն:
* Աշխատանքային փորձ, ցանկալի է ջրամատակարարման բնագավառում
* Ծանրաբեռնված մթնոլորտում աշխատելու ունակություն
ԿՈՅՈՒՂՈՒ ՄԱՔՐՄԱՆ ԿԱՅԱՆԻ ԷԼԵԿՏՐԻԿ
Աշխատանքի նկարագրություն
Ապահովել ընկերության Կոյուղու մաքրման կայանի շահագործվող էլեկտրասարքավորումների անվթար և հուսալի աշխատանքը:
Պահանջվող չափանիշներ/որակավորումներ
* Միջին մասնագիտական կրթություն:
* Ջրահեռացման համակարգերի տեխնիկական շահագործման կանոնների իմացություն:
* Աշխատանքային փորձ, ցանկալի է ջրամատակարարման բնագավառում
* Ծանրաբեռնված մթնոլորտում աշխատելու ունակություն
* Էլեկտրական սարքավորումների տեխնիկական շահագործման հրահանգների, անվտանգության, աշխատանքի պաշտպանության, հակահրդեհային կանոնների, էլեկտրաուժային տեղակայանքներին, էլ. ենթակայաններին, էլ. բաշխիչ սարքերին, էլ. ապարատներին, էլեկտրաէներգիայի հաղորդմանը, բաշխմանը և այլն ներկայացվող տեխնիկական կանոնակարգերի իմացություն:
ԴԻՄԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑ: Աշխատանքի մշտական վայր են լինելու Գավառի, Մարտունիի կամ Վարդենիսի մաքրման կայանները: Համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց կենսագրությունը հայերեն կամ անգլերեն լեզուներով hr@armwater.am էլեկտրոնային փոստին: Էլեկտրոնային նամակի հաղորդագրության մեջ նշել պաշտոնի անունը կամ զանգահարեք 010 54 09 75: Հարցազրույց կանցկացվի միայն նախնական ընտրությունն անցած դիմորդների հետ:
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋԻՆ ԺԱՄԿԵՏ` 20.06.2012, աշխատանքային պարտականությունների սկիզբը` 01.08.2012
0 comments:
Отправить комментарий