ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

понедельник, 2 мая 2011 г.

ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿԸ` ԳԱՎԱՌԻ ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ



Գավառի Երկրագիտական թանգարանում ավանդույթ է դարձել սուրբ Հարության տոնը՝ Զատիկը կամ Կարմիր Զատիկը  յուրովի նշելը: 2011 թվականի սուրբ Զատիկը տեղի ունեցավ ապրիլի 22-ին թանգարանի ՙՀարուստի եւ աղքատի տուն՚ կոչվող սրահում: Այն զարդարված էր Զատիկի տոնին բնորոշ կոմպոզիցիաներով, օճորքից կախված ակլատիզով:
Միջոցառմանը ներկա էին ներկայացուցիչներ Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գավառի քաղաքապետարանի աշխատակազմերից, Գեղարքունիքի մարզային գրադարանից, Գավառի Լ. Քալանթարյանի անվան դրամատիկական թատրոնից, ուսուցողական կենտրոնից:
 Թանգարանի կոլեկտիվը մեծ սիրով  է դպրոցականներին, պատանիներին եւ երիտասարդությանը տոնի իսկական խորհրդին հաղորդակից դարձնում, ինչի համար եւ միջոցառմանը հրավիրվել էին նաեւ դպրոցականներ: Սուրբ Հարության տոնի խորհուրդը  ներկայացրեցին թանգարանի տնօրեն Բյուրեղիկ Հովեյանը եւ գիտաշխատող Հասմիկ Հովեյանը: Գավառի թիվ 7 հիմնական դպրոցի սաները խաղերի, երգերի ու տաղերի կատարմամբ զարդարեցին  միջոցառումը: 

Միջոցառման ժամանակ հնչեցին եկեղեցական սուրբ պատարագի շարականներ, որոնք կարծես միաձուլեցին  Ցեղասպանության մոխիրներից հառնած հայ ժողովրդի եւ չարչարանքներից հարություն առած Հիսուսի անպարտելիության խորհուրդը: Միջոցառման ավարտին անակնկալ մատուցվեց ՙՎորլդ Վիժն՚ ՀԿ-ի կողմից: Բոլոր միջոցառման մասնակից դպրոցականները նվերներ ստացան, իսկ հանդիսատեսին երեխաները բաժանեցին վառված մոմերով նախշազարդ հավկիթներ, որոնցից ձուն խորհրդանշում էր Զատիկը, իսկ մոմը հավերժացնում էր Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակը:
Հասմիկ Գրիգորյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More