ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

понедельник, 2 мая 2011 г.

ՙԵՂԵՐԱՊԱՏՈՒՄԸ՚ ՔՆՆԱՐԿՎԵՑ ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ


 Ապրիլի 22-ին Գավառի քաղաքային գրադարանում կազմակերպվեց արձակագիր, դրամատուրգ, բեմադրիչ, լրագրող Աննա Պետրոսյանի ՙԵղերապատում՚ գրքի քննարկումը: Ինչպես բացման խոսքում ներկաներին տեղեկացրեց Գավառի քաղաքային գրադարանի մեթոդիստ նորա Մարեմկոյանը` Աննա Պետրսյանը
 2003 թ. հրապարակել է ՙՍերն աշխարհեն խռովել, կերթա...՚ , 2004 թ.` ՙՄուշ քաղաքին կործանումը՚ վեպերը,  ՙՔաջավարժներ՚ պատմվածքների ժողովածուն եւ  ՙԵրկար վերադարձ՚ դրամատիկական վեպը: Հեղինակը պատրաստել  է հրատարակության ՙԲոլոր ժամանակների Հայաստան՚ մեծածավալ աշխատությունը, որի առաջին երեք հատորներն արդեն  հրատարակվել եւ տեղ են գտել նաեւ Գավառի քաղաքային  գրադարանում: 
 Հեղինակի նոր գիրքը` ՙԵղերապատումը՚  ընթերցողին մոտեցնելու եւ աշակերտներին գրքին ու գրադարանին կապելու նպատակով միջոցառման կազմակերպիչները դիմել էին Գավառի թիվ 1 հիմնական դպրոցի ուսուցչուհի Մարինե Հայթյանին: Վերջինս  սիրով կազմակերպել էր գրքի ընթերցանությունը իր աշակերտների ուժերով:  
 ՙԵղերապատումը՚ բաղկացած է 8 գլխից`  ՙՀայոց կյանքը եւ Կարմիր սուլթանը՚,  ՙՎրիժառու որդիներ՚, ՙՆրանք, որ եկան՚, ՙՄենք թուրք ենք՚,  ՙԹուրք երդումի գինը՚, ՙՄահվան ու կյանքի սահմանագծում՚, ՙԱռճակատում՚, ՙՀատուցում՚:
Այդ գլուխները ներառում են փաստավավերագրական հարուստ եւ լուսանկարային նյութեր, որոնք զրույց են բացում  պատանի ընթերցողի հետ` ճշմարտացիորեն ներկայացնելով հայոց պատմության եղերական ժամանակաշրջանը:
 Աշակերտները ընթերցեցին հատվածներ գրքից: Կոմիտասյան երգերի կատարումով հանդես եկավ երաժշտական ուսումնարանի ուսանողուհի Ալիտա Մելքոնյանը:
 Միջոցառման ավարտին աշակերտները բեմականացրին Պ. Զեյթունցյանի ՙՈտքի դատարանն է գալիս՚ դրամայից մի հատված: Միջոցառման ընթացքում հնչեցին հատվածներ Պ. Սեւակի ՙԵռաձայն պատարագ՚ պոեմից:
 Գրադարանում բացվեց ցուցահանդես ՙՀայոց եղեռնը եւ գրականությունը՚ խորագրով:
 Միջոցառման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին 1915 թվականի Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակը:
 Նորա Մարեմկոյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More