ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

четверг, 2 февраля 2012 г.

Գեղարքունիքում ձյան շերտն անցնում է կես մետրից

Փետրվարի մեկի երեկոյան եւ երկուսի գիշերվա ու առավոտվա ժամերին Գեղարքունիքի մարզի տարածքով մեկ սկսվել են ձյան առատ տեղումները, ինչի հետեւանքով դժվարանցանելի վիճակ է ստեղծվել ճանապարհային երթեւեկության համար: Ըստ համայնքներից ստացված տվյալների` ձյան շերտն արդեն գերազանցում է 30 սանտիմետրը: Բարձրլեռնային բնակավայրերում, մասնավորապես Սելիմի լեռնանցքում, այն գերազանցում է նաեւ կես մետրը: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության  վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը` այս պահի դրությամբ ճանապարհների մաքրման աշխատանքներ են ընթանում մարզի բոլոր ուղղություններով. ձնից մաքրվում են ինչպես միջպետական, հանրապետական ու մարզային, այնպես էլ համայնքային նշանակության ճանապարհները: Ապահովվում է բոլոր ճանապարհների անցանելիությունը, բացի Սելիմի լեռնանցքից, որն առատ տեղումների եւ բքերի պատճառով փակ է մնում ավելի քան մեկ շաբաթ:

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More