ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

понедельник, 19 сентября 2011 г.

ՈՉ ՄԻԱՅՆ ԹՎԵՐԸ, ԱՅԼ ԲՈՒԺՎՈՂՆԵՐՆ ԵՆ ԽՈՍՈՒՄ ՈՐԱԿՅԱԼ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ


Բագրատ Ոսկանյան
  Դեռեւս չի բոլորել մեկ տարին այն օրից, երբ <<Վարդենիսի հիվանդանոց>> ՊՓԲԸ տնօրենի պաշտոնում նշանակվեց Բագրատ Ոսկանյանը: Նա նախորդ  տնօրենից ժառանգեց մոտ 12 միլիոն դրամի  պարտքեր եւ ոչ բարվոք վիճակում գտնվող առողջապահական ձեռնարկություն: Սակայն առաջին իսկ քայլերը ցույց տվեցին, որ նորանշանակ տնօրենը լի է եռանդով եւ գործերը կարգավորելու հաստատակամությամբ: Մի քանի ամիսների ընթացքում այստեղ ոչ միայն նվազագույնի հասցվեցին պարտքերը, այլ իրականացվեցին հիմնանորոգման որոշակի աշխատանքներ եւ կադրային համալրումներ, որոնց մասնագիտական գործունեության շնորհիվ կարծես նոր շունչ առավ Վարդենիսի հիվանդանոցը: Գինեկոլոգիական վիրահատությունները, այդ թվում` պլաստիկ, անձամբ սկսեց իրականացնել Բագրատ Ոսկանյանը: Այստեղ գործերի վիճակը շատ ավելի լավացավ, երբ հիվանդանոցը համալրվեց երիտասարդ ուռուցքաբան-վիրաբույժով: Ուռուցքաբան Ֆելիքս Մելքոնյանի հմուտ ու հոգատար ձեռքերի շնորհիվ այստեղ աճել են վիրահատությունների ծավալները` ամսական հասնելով 12-15-ի: Ինչպես հավաստում է Վարդենիսի հիվանդանոցի տնօրեն Բագրատ Ոսկանյանը` ակտիվացել է նաեւ թերապեւտիկ ծառայությունը բուժգծով նոր փոխտնօրեն Վարդան Կարապետյանի ջանքերի շնորհիվ: Բուժսպասարկման որակի բարձրացման եւ բարձրակարգ մասնագետների գործունեության պայմաններում Վարդենիսի հիվանդանոցն այսօրվա դրությամբ կարողացել է ձերբազատվել մեկ տարի առաջ ունեցած 12 միլիոն դրամ պարտքից եւ մինչեւ տարեվերջ կսկի աշխատել շահույթնով: Հիվանդանոցի տնօրինությունը ծրագրել է վերանորոգել մանկական բաժանմունքը, փոխել պատուհաններն ամբողջությամբ, ապահովել ջեռուցում եւ այնտեղ ստեղծել մանկական ինտենսիվ թերապիայի հիվանդասենյակԽնդիր է դրված նաեւ հիվանդանոցը երիտասարդ մասնագետ-կադրերով եւ բուժսարքավորումներով վերազինելու ուղղությամբ: Հիվանդասենյակներում անց է կացվել կենտրոնացված թթվածնային համակարգ: Այսքան ձեռքբերումների կողքին շատ կարեւոր է նաեւ վերջին ժամանակներս Վարդենիսի հիվանդանոցում բուժում ստացած կամ բուժվող մարդկանց կարծիքը: Մեր այցելության պահին հիվանդանոցում էր գտնվում Ծովակ գյուղի բնակչուհի Գրետա Զաքարյանը: Նա բարձրաձայնեց, որ իր հարսը` Վերգինե Զաքարյանը, նախորդ գիշեր Վարդենիսի հիվանդանոց է բերվել շատ վատ վիճակում, սուր արնահոսությամբ: Բուժանձնակազմը Բագրատ Ոսկանյանի գլխավորությամբ մեկ մարդու նման կարողացել է փրկել ոչ միայն Վերգինեի, այլեւ նրա նորածին երեխայի կյանքը: Ընդ որում, Վերգինեի նորածին դուստրը լույս աշխարհ է եկել սպասվածից 20 օր շուտ:
-Ես երեք անգամ ծննդաբերել եմ,- շարունակեց իր միտքը Գրետա Զաքարյանը,- սակայն երեք դեպքում էլ, թեկուզ շատ տարիներ առաջ, այսպիսի հոգատար եւ մարդկային վերաբերմունք, որ ցուցաբերվեց իմ հարսի նկատմամբ, չեմ տեսել, չեմ պատկերացրել:
 Ծննդաբերական բաժանմունքում Բագրատ Ոսկանյանին եւ բուժանձնակազմին, օգտվելով առիթից, իր երախտագիտությունը հայտնեց նաեւ հաջորդ ծննդկանը` Վանեվան գյուղի բնակչուհի Անի Սահակյանը, ով դարձյալ ծննդաբերել էր վիրաբուժական միջամտությամբ: Հիվանդասենյակներում իրենց գոհունակությունը հայտնեցին նաեւ Նորակերտ գյուղի բնակչուհի Սվետիկ Պապյանը եւ Ակունք գյուղի բնակիչ Մխիթար Ղուկասյանը: Նրանք նշեցին, որ մուծել են միայն պետության կողմից ծառայությունների մատուցման գնացուցակով սահմանված գումարը եւ  ավելորդ մուծումներ չեն կատարել: Փոխարենը ուռուցքաբան-վիրաբույժ Ֆելիքս Մելքոյանի կողմից ստացել են որակյալ բուժսպասարկում, բուժքույրերի կողմից՝ հոգատար վերաբերմունք, առողջացել եւ քիչ ժամանակ անց կվերադառնան իրենց ընտանիքներ:
  Եկող տարվանից Վարդենիսի հիվանդանոցում կբացվեն նոր բուժծառայություններ: Այստեղ բարձրացվել է նաեւ ամբուլատոր-խորհրդատվական ծառայությունների դերը:
Խոսրով Խլղաթյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More