ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

суббота, 16 апреля 2011 г.

ՓԱՌԱՏՈՆ՝ ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ


Ապրիլի 2-ին Գավառի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում կազմակերպվել էր փառատոն` նվիրված թատրոնի միջազգային օրվան: Թատրոնի դահլիճում պատվավոր հանդիսատեսների շարքում էր Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը:
Թատերախումբն ու բոլոր աշխատակիցները հավաքվել էին` նշելու իրենց տոնն ու վայելելու թատերասեր հանդիսատեսի, Գավառ քաղաքի ու մարզի ղեկավարության շնորհավորանքներն ու ծափահարությունները:
Թատրոնի գլխավոր ռեժիսոր Գառնիկ Պողոսյանը բեմադրել էր հետաքրքիր ներկայացումների փունջ. բեմում բարձր մակարդակով ու վարպետորեն մատուցվեցին թատերախմբի 15 արտիստների խաղացած լավագույն դերերը: Բեմադրվեցին հատվածներ ՙԱկամա բժիշկ՚, ՙՀայոց արքա՚, ՙԱնուշ մայրիկ՚, ՙԱշնան արեւ՚, ՙՉաո՚, ՙԿինը եւ տղամարդը՚, ՙՔաջ Նազար՚, ՙԱնբան Հուռին՚, ՙԿուրաժ մայրիկը՚, ՙԱստղագուշակ՚, ՙԹիֆլիսյան պատմություններ՚ եւ ՙԱչքը ծոծրակին՚ ներկայացումներից: Ռեժիսորը հմտորեն միմյանց էր համադրել հատվածները` գտնելով ու շաղկապելով բեմադրությունների տրամաբանական շղթան: Փառատոնի երաժշտական կողմն ապահովեցին Գանձակի երաժշտական դպրոցի դուդուկի եւ դհոլի դասարանների աշակերտները, Գավառի երաժշտական դպրոցի երգչախումբը, քաղաքի արվեստի դպրոցի պարախումբը:
Փառատոնի ավարտին Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը շնորհավորեց արտիստներին` թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ եւ հավաստեց, որ առաջիկա երեք տարվա ընթացքում կվերանորոգվի թատրոնի շենքը: Այնուհետեւ Ն. Պողոսյանը թատրոնի բոլոր 15 արտիստներին հանձնեց շնորհակալագրեր եւ նվերներ:
Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More