ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

вторник, 7 февраля 2012 г.

ՍԱՌՑԱԿԱԼԵԼ Է ՄԵԾ ՍԵՎԱՆԸ

Փետրվարի առաջին օրերին տեղացած ձյան եւ սառնամանիքների արդյունքում փետրվարի 4-ից սկսվել է մեծ Սեւանի սառցակալումը: Ինչպես <<Գեղամա աշխարհին>> տեղեկացրեց Սեւանի հիդրոօթեւրեւութաբանական դիտարանի լճաբանության բաժնի վարիչ Միշա Ղարիբյանը, այսօրվա դրությամբ ամբողջովին արդեն սառցակալած է Մեծ Սեւանը, իսկ Փոքր Սեւանը դեռ մասամբ է սառցե կապանքներում: Մեծ Սեւանում սառույցի շերտը ափին մոտ ութ սմ է, իսկ խորքում` մինչեւ 4 սմ: Եթե առաջիկա օրերին մարզում դիտվեն քամիներ, ապա հնարավոր է` փոքր Սեւանը զերծ մնա հիմնական սառցակալումից: Մեծ Սեւանի ամբողջական սառցակալումը  կարող է պահպանվել մինչեւ մարտի կեսերը, ինչպես եղել է նախորդ տարիներին: Սեւանա լիճը վերջին անգամ սառցակալել էր հինգ տարի առաջ:

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More