ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

среда, 15 мая 2013 г.

ԿԱՆԱՉ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՏԵՑ ԵԶՐԱԳԻԾԸ


<<Կանաչ կառավարում>> ծրագիրը մեկնարկել է 2012թ. հոկտեմբեր ամսին: Այն իրականացվում է Քաունթերփարթ Ինթերնեշնլի քաղաքացիական հասարակության եւ տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի շրջանակներում եւ <<ԲԼԵՋԱՆ>> բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ-ի նախաձեռնությամբ:
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի 7 մարզերում` Լոռի, Տավուշ, Շիրակ, Գեղարքունիք, Կոտայք, Վայոց Ձոր եւ Սյունիք` նպատակ ունենալով տվյալ մարզերում բարելավել տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը շրջակա միջավայրի պահպանության հարցերի մասին հասարակության իրազեկության մակարդակի բարձրացման, պետական կառույցներ, ՏԻՄ-հասարակություն երկխոսություն ծավալելու ու դրական համագործակցություն ձեւավորելու ճանապարհով:
Ինչպես <<Գեղամա աշխարհի>> հետ զրույցում նշեց <<Կանաչ կառավարում>> ծրագրի փորձագետ Մարինե Մազմանյանը, ծրագրի նպատակներից է նպաստել Հայաստանում Օրհուսի Կոնվենցիայի իրականացմանը, համայքային մակարդակում հասարակության տեղեկացվածության, համագործակցային, մասնակցային գործընթացների մեխանիզմների ձեւավորմանը` ավելի թափանցիկ դարձնելով կառավարումը շրջակա միջավայրի պահպանության ոլորտում:
Սույն ծրագրի շրջանակներում Գավառի Օրհուս կենտրոնը կազմակերպել է մի շարք միջոցառումներ, որտեղ իր մասնակցությունն է ունեցել նաեւ Գավառի քաղաքապետարանը: Ի սկզբանե Գավառի քաղաքապետարանը պատրաստակամություն է հայտնել մասնակցել եւ համագործակցել ծրագրի հետ: «Գավառ համայնքի 2013-2016թթ. քառամյա զարգացման ծրագրի>> վերաբերյալ տեղ է ունեցել հասարակական քննարկում, որի նպատակն էր ներկայացնել ծրագիրը շահագրգիռ հանրությանը, իրազեկել հասարակությանը առաջարկություններ ներկայացնելու համայնքի զարգացման ծրագրում` շրջակա միջավայրին վերաբերող կետերի վերաբերյալ: 14 կետից բաղկացած առաջարկություններն ուղարկվեցին Գավառ համայնքի ղեկավարին` հույսով, որ դրանք կքննարկվեն Գավառի քաղաքապետարանի աշխատակազմում: Եւ առաջիկա տարիներին լուծում կստանան քաղաքի առջեւ ծառացած բնապահպանական կարեւոր հիմնախնդիրները:
Ծրագրի շրջանակներում փետրվարի վերջին Գեղարքունիքի մարզպետարանում իրականացվեց հանդիպում` բաց դռների օր: Հանդիպումը կրում էր հաշվետու բնույթ, որի նպատակն էր առավել արդյունավետ եւ փոխկապացված դարձնել բնապահպանությանը միտված պետական կառույցների ու ոչ պետական կազմակերպությունների, ինչպես նաեւ քաղաքացիների համագործակցությունըՀանդիպմանը ելույթներով հանդես եկան Գավառ քաղաքի 9 տարբեր կազմակերպություններ, որոնք անդրադարձան տարաբնույթ խնդիրներին, միաժամանակ նաեւ այն ձեռքբերումներին, որոնք առնչվում են շրջակա միջավայրի եւ բնական էկոհամակարգերի պահպանությանը:
 Ծրագրի արդյունքում կամրապնդվի կապը ՏԻՄ-երի եւ քաղաքացիական հասարակության կառույցների միջեւ բնապահպանական ոլորտում, կզարգանան բնակիչների բնապահպանական ինստիցուցիոնալ կարողություններն ու գիտելիքները:
Հավելենք նաեւ, որ Հայաստանի Օրհուս կենտրոնների Վեբ-կայքում ստեղծվել է <<Քաղաքացիական իրազեկության>> էջ, որտեղ տեղադրվել են ծրագրի շրջանակներում իրականացված բոլոր միջոցառումների զեկույցներն ու ձեռք բերված համապատասխան տեղեկատվությունը:
Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More