ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

среда, 8 июня 2011 г.

ՄԱՐԶՈՒՄ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ԿՍՏԱՆԱՆ 6191 ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔ


 Բնական գազի սակագնի թանկացմանը զուգընթաց ՀՀ կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել   Հայաստանի Հանրապետությունում անապահով ընտանիքներին մատակարարվող բնական գազի սակագինը մեղմացնելու համար: 
 Գեղարքունիքի մարզում անապահով ընտանիքներին ՙՀայՌուսգազարդ՚ փակ բաժնետիրական ընկերության կողմից մատակարարվող եւ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված բնական գազի սակագնի մասնակի փոխհատուցման գործընթացը սկսվել է ապրիլի 1-ից:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից ՙՀայՌուսգազարդ՚ փակ բաժնետիրական ընկերության տարածքային գրասենյակներին է տրամադրվել բնական գազ սպառող անապահով ընտանիքների ցուցակները, համաձայն որոնց, ՙՀայՌուսգազարդ՚ ՓԲԸ Մարտունու, Գավառի, Սեւանի գրասենյակներից,  բնական գազի սակագնի մասնակի փոխհատուցում ապրիլ ամսին մարզում ստացել է 5945 ընտանիք: Այս թվին մայիս ամսին ավելացել է 246 ընտանիք, որից 70-ը` Մարտունու եւ Վարդենիսի, 88-ը` Գավառի եւ 88-ը` Սեւանի եւ Ճամբարակի տարածքներում: Այս պահի դրությամբ ՙՀայՌուսգազարդ՚ ՓԲԸ Գավառի գրասենյակում արդեն գրանցվել է 1634, Մարտունու գրասենյակում, որը սպասարկում է  Մարտունու եւ Վարդենիսի տարածաշրջանը` 3070, Սեւանի գրասենյակում, որը սպասարկում է Սեւանի եւ Ճամբարակի տարածաշրջանները` 1487 անապահով ընտանիք:  
 Անապահով ընտանիքներին ՙՀայՌուսգազարդ՚ փակ բաժնետիրական ընկերության կողմից մատակարարվող եւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված բնական գազի սակագնի մասնակի փոխհատուցումը տրամադրվում է 2011 թվականի ապրիլի 1-ից մինչեւ 2012 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում մատակարարված 300 խորանարդ մետր բնական գազի սպառման մասով: Բնական գազի այդ քանակության համար ՙՀայՌուսգազարդ՚ փակ բաժնետիրական ընկերության կողմից վճարումները գանձվում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված սակագնից նվազեցված գնով՝ ամսական մինչեւ 10000 խորանարդ մետր սպառման դեպքում՝ 1000 խորանարդ մետրի համար 100 հազար դրամի չափով կամ սպառած մեկ խորանարդ մետրի դիմաց 100 դրամի չափով` 132 դրամի փոխարեն:
Հասմիկ Գրիգորյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More