ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

среда, 8 июня 2011 г.

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՓՈՍՏԻՑ


ՙԳեղամա աշխարհ՚ թերթի խմբագիր պարոն  Խ. Խլղաթյանին
 Հարգարժան խմբագիր, վերջերս ձեռքս ընկավ Ձեր խմբագրած թերթի 2010թ. մի շարք համարներ ու, անկեղծ ասած, սկզբից տպավորությունս դրական չէր: Մտածեցի`դե հազարավոր թերթեր են տպվում, սա էլ նրանցից մեկն է: Սակայն թերթի վերջին էջում հանկարծ մի բանաստեղծություն գրավում է իմ ուշադրությունը. ՙՃամփորդական նոթատետրից՚: Նման ճշմարտացի բառեր, նման թափի նկարագրում վաղուց չէի տեսել: Ինքս բանասեր եմ եվ սիրում եմ հատկապես հարենասիրական երկեր: Ինձ անչափ դուր եկավ ՙԳոմեշ մորթե արյուն դուրս գա՚ ակնարկը:
Բայց իմ ոգեւորությունն ու հիացմունքը իր գագաթնակետին հասավ հանճարեղ Չարենցի մասին գրած հանճարեղ հոդվածը կարդալուց` գրված Ատոմ Հակոբյանի կողմից: Ես, որ եւ մասնագիտությունից ելնելով, եւ մեծ պոետին պաշտելով` համարյա անգիր գիտեմ չարենցագիտությունը, լրիվ հայտնություն էր ինձ համար նորովի Չարենցը: Եվ միանգամից կարծես հասկանում ես, որ մինչ այդ իմացածը չէ ճիշտը, այլ սա... Իհարկե, այն դժվար կհասկացվի սկսնակների մոտ, հատկապես ուսանողների, բայց Չարենցի մասին գրածներից ՙՀայ գրականության Գեներալ Բոնապարտը՚ լավագույնն է (ըստ իս):
 Ուրախ եմ, որ Հայաստանում այսօր նման բովանդակալից, տարբեր թեմաներ արծարծող պարբերական կա, որ շնորհիվ խմբագրական հմուտ կազմի, հիրավի, հարգանքի եւ ուշադրության արժանի գործ է կատարում:      
Կարինե Մելքումյան, 
ք Երեւան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More