ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

понедельник, 9 мая 2011 г.

ԿԱՐՄԻՐԳՅՈՒՂՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆ-ՀԱՄԱԼԻՐ

Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղում այսօր հանդիսավոր կերպով բացվեց գյուղի' Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-համալիրը: Համալիրի բացմանը ներկա էին Գեղարքունիքի մարզի ղեկավար այրերը, համայնքի ղեկավարը, ավագանին եւ բնակչությունը, ինչպես նաեւ Արցախյան ազատամարտի մասնակիցներ, հերոսամարտերում զոհվածների հարազատներ:
Ինչպես հայտնեց Կարմիրգյուղի համայնքապետ Միշա Դանիելյանը, հուշարձան-համալիրը նվիրված է Կարմիրգյուղի այն 250 բնակիչների հիշատակին, որոնք մասնակցել ու զոհվել են Մեծ հայրենական պատերազում, եւ այն երկու հերոսների հիշատակին, որ ընկան Արցախյան պատերազմի ժամանակ: Արցախյան ազատմարտի երկու հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձան-համալիրի մասն են կազմում երկու առանձին հուշաքարերը' հերոս տղաների դիմանկարներով: Հուշարձանը հավերժացնում է նաեւ 1915 թվականի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Համայնքապետը տեղեկացրեց նաեւ, որ հուշարձան-համալիրի աշխատանքների համար համայնքի բյուջեից տրամադրվել է 14 միլիոն դրամ: Աշխատանքների իրականացմանն աջակցել են համայնքի անհատ բարերարներ: Հուշարձանի նախագիծը սկսվել է նախորդ տարվա ավարտին, եւ ծրագիրը կյանքի է կոչվել 6 ամսում: Հուշարձան-համալիրի նախագծի հեղինակը ճարտարապետ Ռաֆիկ Հերգնյանն է: Հուշաքարի փորագրման աշխատանքներն իրականացվել է կարմիրգյուղցի փորագիրների կողմից: Հուշարձան-համալիրը գտնվում է գյուղի բարձունքի վրա:
Ավարտին հուշարձան-համալիրի մերձակայքում կազմակերպվեց ճաշկերույթ:
Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More