<<Մարտունի>> ջրօգտագործողների ընկերությունը  սպասարկում է Մարտունու տարածաշրջանի Արծվանիստ, Ծովինար, Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Մարտունի, Գեղհովիտ, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն, Մադինա, Լիճք, Ձորագյուղ, Ծովասար եւ Երանոս համայնքներին: <<Մարտունի>> ՋՕԸ-ն համայնքների սպասարկումն իրականացնում է 12 պոմպակայաններով  եւ 6  ոռոգման ինքնահոս ջրանցքներով, շահագործում է նաեւ համայնքային սեփականություն հանդիսացող ներհամայնքային 3-րդ կարգի ջրանցքների ցանցը:
<<Մարտունի>> ՋՕԸ շահառուների թիվն այս տարի հասել է 8200-ի: Ընկերության կողմից ոռոգվող հողատարածքների չափը կազմում է
1690 հեկտար, որը նախորդ տարվա ոռոգելի հողատարածքներից ավել է 50 հա-ով:
<<Մարտունի>> ՋՕԸ տնօրեն Թաթուլ Կարապետյանը նշեց նաեւ, որ վարձավճարների գանձումն 2012թ.կատարվել է 85 տոկոսով: Նշվեց նաև, որ <<Մարտունի>> ջրօգտագործողների ընկերությունում 1խմ ջրի ինքնարժեքը կազմում է
35- 45 դրամ ,որի միայն 11
դրամն է հարկման ենթակա, իսկ մնացած
24-34 դրամը փոխհատուցում է  պետությունը՝ թեթեւացնելով ֆերմերների ֆինանսական բեռը:
<<Հազարամյակի
մարտահրավերներ>> ծրագրի  շրջանակներում  2010-2012 թվականներին կառուցվել
եւ
արդիականացվել են  Մարտունու և Զոլաքարի  ջրհան կայանները, Գեղհովիտի
ներքին 
ցանցը:
2012-2013թթ.ջրային տնտեսության պետական կոմիտեի <<Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ>> պետական հիմնարկի միջոցով իրականացվում է մոտ 20կմ  3-րդ կարգի ջրանցքների   հիմնանորոգման աշխատանքներ  Աստղաձոր, Վաղաշեն, Մարտունի, Ձորագյուղ, Վերին Գետաշեն  համայնքներում,որը  կավարտվի մինչեւ ոռոգման շրջանի սկիզբը: Նախկինում նույն ծրագրով նմանատիպ աշխատանք կատարվել էր նաև Երանոս, Ծովասար եւ Վ. Գետաշեն համայնքներում 10 կմ ընդհանուր երկարությամբ: Սեւանա լճի  մակարդակի բարձրացմամբ պայմանավորված Երանոսի, Աստղաձորի եւ Վաղաշենի պոմպակայանները  լճից  հետ քաշման  աշխատանքներն իրականացնելու  նպատակով ՀՀ
պետբյուջեից պարբերաբար միջոցներ են ներդրվում:
Անդրադառնալով
առաջիկա
 ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքներին Թաթուլ Կարապետյանը նշեց, որ չնայած  միջոցների սղությանը, կկատարվի  ջրանցքների եւ խողովակաշարերի  վթարային հատվածների  նորոգման, ամրացման եւ մաքրման աշխատանքներ: Եվ համակարգը ոռոգման շրջանին լիարժեք պատրաստ կլինի:
Նա 
մատնանշեց 
բաժանորդների հետ սերտ համագործակցության  անհրաժեշտությունը՝ սկսած ջրի տրամադրումից մինչեւ   վարձերի գանձում, մինչեւ համակարգերի պահպանություն ու նոր   ծրագրերի, մտահաղացումների իրականացում:
Անի Պողոսյան













 
 
 
 
 
 
 
 
0 comments:
Отправить комментарий