ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

понедельник, 9 мая 2011 г.

Մեծ հաղթանակի օրը` Գավառում


Մեծ հաղթանակի օրվա միջոցառումների մեկնարկը տրվեց Գավառի քաղաքապետարանում: Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց պատերազմի շուրջ 60 մասնակիցների ընդունելություն: Ինչպես հայտնեց Գավառի քաղաքապետարանի մամլո քարտուղար Նոնա Խաչիկյանը, հյուրերից 22-ը Հայրենական մեծ պատերազմի վետերաններ էին, մյուսները՝ Արցախյան ազատամարտի մասնակիցներ ու պատերազմի հետեւանքով հաշմանդամություն ձեռք բերած ազատամարտիկներ: Գավառի քաղաքապետը պատերազմի վետերաններին ու Արցախյան ազատամարտի մասնակիցներին շնորհավորեց, ապա խրախուսեց պատվոգրերով ու դրամական պարգեւներով, ինչպես նաեւ 
պատվեց հյուրասիրությամբ:


Այնուհետեւ սկսվեց հարգանքի ու խոնարհումի երթը դեպի Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձան: Իրենց խոնարհումն ու հարգանքի տուրքը մատուցեցին Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետարանի ու Գավառի քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները, Գավառի զինկոմը, քաղաքում տեղակայված զորամասի զինվորներն ու հրամանատարական կազմը, Գավառի կրթական ու մշակութային բոլոր հաստատությունների աշխատակիցները, ինչպես նաեւ ուսանողներ, դպրոցականներ:
Հայրենական պատերազմի մասնակիցների պատվին Գեղարքունիքի համայնքների ղեկավարների նախաձեռնությամբ ու անհատ բարերարների աջակցությամբ մարզի համայնքներում կազմակերպվեցին ճաշկերույթներ, ինչպես նաեւ համերգներ' երաժշտական ու արվեստի դպրոցների, տարբեր խմբերի կողմից:
Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More