ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

четверг, 19 мая 2011 г.

ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄՈՆԻՏՈՐԻՆԳ


Սկսած 2004 թվականից՝ Գեղարքունիքի մարզում ներդրվել է տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագիրը, որը նախատեսում էր տուբերկուլոզով վարակված հիվանդների վաղաժամ հայտնաբերում եւ բուժում: Ինչպես հայտնեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական վարչության առողջապահության բաժնի վարիչ Գուրգեն Դավթյանը՝ ծրագրի մեկնարկային շրջանում մարզում տուբերկուլոզով հիվանդները մեծ թիվ էին կազմում, որի նպատակով էլ ներդրվեց ՙԴՈՏՍ՚ ծրագիրը: Ծրագրի շրջանակներում  հայտնաբերված բոլոր հիվանդների համար կազմակերպվեց լիարժեք հետազոտություն, որին հաջորդեց հակատուբերկուլոզային դեղամիջոցների տրամադրումը: ՙԿարմիր  Խաչ՚ միջազգային մարդասիրական ընկերությունը հաշվառված հիվանդներին աջակցեց նաեւ սննդային փաթեթներով: 
 Ծրագրի շրջանակներում իրականացվող երկարատեւ ու համառ աշխատանքների արդյունքը, ըստ Գ. Դավթյանի, եղավ այն, որ սկսեցին հայտնաբերվել տուրբերկուլոզի վարակման նոր դեպքեր, եւ կազմակերպվեց համապատասխան բժշկական օգնություն:
  Այսօր արդեն ամփոփվում են ծրագրի արդյունքները, ըստ որոնց  մարզում մի քանի անգամ կրճատվել է տուբերկուլոզով հիվանդների թիվը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հայաստանի մի շարք մարզերում, օրերս նաեւ Գեղարքունիքում, սկսել է տուբերկուլոզի հայտնաբերման եւ կանխարգելման ազգային ծրագրի իրականացման  մոնիտորինգ: 
 Ինչպես ՙԳեղամա աշխարհին՚ տեղեկացրեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի տուբերկուլոզի էպիդեմիոլոգիական մոնիտորինգի մասնագետ Անդրեյ Դադուն՝ Գեղարքունիքի մարզում կատարվում են տուբերկուլոզի վարակվածության դեպքերի մոնիտորինգ: Չնայած դեռ քննարկվում եւ ամփոփվում են մոնիտորինգի եւ մարզում կատարված ուսումնասիրությունների արդյունքները, սակայն արդեն նկատելի է, որ Գեղարքունիքում բավականին արդյունավետ եւ նպատակամղված աշխատանք է կատարվել տուբերկուլոզի հայտնաբերման եւ կանխարգելման ուղղությամբ, իսկ մասնագետ բժիշկները ցուցաբերում են մասնագիտական անհրաժեշտ կարողություններ եւ սրտացավություն իրենց գործի եւ հիվանդների հանդեպ:
Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More