ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

среда, 18 января 2012 г.

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ 2-ՐԴ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԴԱՍԵՐԸ ԿՍԿՍՎԵՆ ՀՈՒՆՎԱՐԻ 23-ԻՑ


 Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների 2012 թվականի ձմեռային արձակուրդը համեմատաբար ավելի երկար է տեւելու: Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի համապատասխան որոշման համաձայն` այն  երկարաձգվել է մինչեւ 2012 թվականի հունվարի 23-ը: 
 Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի  կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը` մարզում ձմեռային  արձակուրդների երկարաձգման նպատակը մարզի հանրակրթական դպրոցների ֆինանսական միջոցների տնտեսումն է: Ուսումնական կիսամյակի երկարաձգումը կատարվելու է գարնանային արձակուրդների հաշվին: Այս որոշումից երեխաներին կրթելու գործընթացը չի տուժի. եթե հարկ լինի, կանցկացվեն նաեւ լրացուցիչ պարապմունքներ:
Նույն աղբյուրի հավաստմամբ` Գեղարքունիքի մարզի դպրոցները ապահովված են ջեռուցման համապատասխան պայմաններով: Մարզի 125 դպրոցներից 60-ը ջեռուցվում են գազով, իսկ մնացած 65-ը` հեղուկ վառելիքով, էլեկտրաէներգիայով կամ փայտով:
Հասմիկ Գրիգորյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More