ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

вторник, 10 января 2012 г.

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՎԱՐՉՈՒՀԻՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԴԻՐՔԻ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ՀԱՄԱՐ


 ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հունիսի 15-ին կայացրած եւ  օրինական ուժի մեջ մտած դատավճիռով հաստատվել է, որ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքի բնակչուհի Անահիտ Հրաչիկի Գրիգորյանը 1997 թվականի օգոստոս ամսից մինչեւ 2010 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակահատվածում հանդիսանալով Դդմաշեն համայնքի կողմից հիմնադրած մսուր-մանկապարտեզի վարիչ, ամեն ամսվա 21 աշխատանքային օրերից մսուր-մանկապարտեզ աշխատանքի է ներկայացել 8 աշխատանքային օր, սակայն օգտագործելով իր պաշտոնական դիրքը, վճարման տեղեկագրերով որպես աշխատավարձ հաշվարկել է եւ աշխատավարձի տեսքով ստացել ու յուրացրել է 1997 թվականի օգոստոս ամսից մինչեւ 2010 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակահատվածում առկա բոլոր ամիսների չաշխատած մյուս 13 աշխատանքային օրերի դիմաց վարիչի հաստիքի համար նախատեսված խոշոր չափի 1.246.519 դրամ գումարը: 
 Անահիտ Գրիգորյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով ու դատապարտվել ազատազրկման 2 /երկու/ տարի ժամկետով` առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու: ՙՀայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին՚ ՀՀ Ազգային ժողովի 26.05.2011 թ. որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի կիրառմամբ Ա. Գրիգորյանն ազատվել է պատժից:
Ա. Գրիգորյանը հատուցել է հանցագործությամբ պատճառված վնասը եւ ազատվել զբաղեցրած պաշտոնից:
 Գեղարքունիքի մարզի դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական  խորհրդական
Վ. Լազարյան 


0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More