ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

суббота, 24 сентября 2011 г.

«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ» ԹԵՄԱՅՈՎ ՍԵՄԻՆԱՐ` ՉԿԱԼՈՎԿԱՅՈՒՄ


ԵՄ «Թվինինգ» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 23-24-ը Գեղարքունիքի Չկալովկա համայնքում անցկացվում է սեմինար' «Աջակցություն Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությանը» թեմայով: Սեմինարի նպատակն է աջակցել 2011 թվականի հոկտեմբերին հանրապետությունում անցկացվելիք մարդահամարի նախապատրաստական աշխատանքներին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը աշխատանքներ է իրականացնում գյուղատնտեսական համատարած հաշվառում կազմակերպելու եւ անցկացնելու համար, վերապատրասումը անցկացվելու է գյուղատնտեսության համատարած հաշվառման ուղղությամբ:
Սեմինարի կազմակերպիչները համոզված են, որ գյուղատնտեսական համատարած հաշվառման վիճակագրական արդյունքները կբարելավեն գյուղատնտեսական հատվածի հետագա զարացմանն ուղղված անհրաժեշտ տեղեկատվական բազաները եւ գիտելիքները: Սեմինարին մասնակցում են մարզային վիճակագրական գործակալությունների աշխատակիցները, կենտրոնական գրասենյակների ներկայացուցիչներ, Դանիայի եւ Շվեդիայի վիճակագրական ծառայությունների ու ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի փորձագետներ: Սեմինարի մասնակիցներին ողջունեց Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը: Նա իր խոսքում կարեւորեց նման սեմինարի անցկացումը Գեղարքունիքի մարզում, քանզի մարզը, լինելով գյուղատնտեսական, աշխատանքների արդյունքում վիճակագրական լուրջ տվյալների բազա կունենա: Գյուղատնտեսական համատարած հաշվառման ընթացքում հավաքագրվում են հողատարածքների, անասնաբուծության, սարքավորումների, մարդկային, ֆինանսական ռեսուրսների կառավարման եւ այլնի վերաբերյալ տվյալներ: «Գյուղատնտեսական համատարած հաշվառման մասին» ՀՀ օրենքը մշակվել է միջազգային փորձագետների հետ ունեցած համագործակցության արդյունքում: ԵՄ «Թվինինգ» ծրագիրը նպատակաուղղված է ներդաշնակելու հայաստանյան մի շարք վիճակագրական ոլորտներ Եվրամիության ստանդարտների հետ:

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More