ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

среда, 28 марта 2012 г.

Գեղարքունիքի մարզի անապահով ընտանիքներում ապրող 5 աղջիկներ կստանան կրթության եւ աշխատանքի հնարավորություն


Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը մարտի 22-ին ընդունեց «Հուսո այգի» երիտասարդ կանանց բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին: Հիմնադրամի  ղեկավար Հասմիկ Աբովյանը Գեղարքունիքի մարզպետին տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակներում մարզերից ընտրված 17-22 տարեկան  միջնակարգ կրթություն ստացած միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ, կարիքավոր ընտանիքներից  ընտրված 20 աղջիների համար կազմակերպությունը ապահովելու է նրանց  նախասիրությամբ  միջնակարգ մասնագիտական կրթություն ստանալու հնարավորությունը` համապատասխան  ուսումնական հաստատությունում` ապահովելով օթեւանով:
Կարիքավոր ընտանիքների աղջիկները կարող են ստանալ մանկաբարձ- գինեկոլոգի, տուրիզմի գործակալի, հաշվապահի, ֆինանսիստի, դերձակի, գործավարի, վարսավիրի, դիմահարդարի, ուսուցչի, թարգմանիչի եւ այլ մասնագիտություններ: Միաժամանակ ծրագիրը կօգնի նրանց դառնալ ավելի ինքնավար եւ անկախ քաղաքացիներ:  Ըստ  ներկայացված ծրագրի`  մարզերից ընտրված 1 կամ 2 երիտասարդ աղջիկները հիմնադրամի  խնամքի տակ պետք է մնան  2-3 տարի: Իսկ  համապատասխան կրթություն ստանալուց հետո մարզի ղեկավարությունը պետք է հոգա  նրանց աշխատանքի տեղավորման  խնդիրը:
 Նվեր Պողոսյանը կարեւորեց  երիտասարդ աղջիկներին նմանատիպ աջակցություն ցուցաբերելու գործընթացը` ոչ այնքան դյուրին համարելով աշխատանքի տեղավորման հարցը: Ըստ մարզի ղեկավարի` աշխատանքի տեղավորման հիմնական նախապայմանը մրցույթներին մասնակցելն է, իսկ մեր օրերում միջնակարգ մասնագիտական կրթությամբ անձինք  հիմնականում զիջում են բարձրագույն կրթություն ունեցողներին:  Մարզպետի առաջարկով`  հիմնադրամի  ներկայացուցիչները   համաձայնության եկան Գեղարքունիքի մարզից  ընդգրկել  գոնե  5  այնպիսի  կարիքավորի, ում ընտրած մասնագիտության պահանջարկը իր բնակավայրում կա:
«Հուսո Այգի» հիմնադրամի  ներկայացուցիչները Գեղարքունիքի մարզպետարանում կհամագործակցեն մարզպետարանի կրթության վարչության եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի հետ: Աղջիկների ընտրությունը կկատարվի մինչեւ մայիս ամսվա վերջը, իսկ  ուսումնառության մեկնարկը կտրվի նոր ուսումնական տարվանից:
Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More