ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

пятница, 14 сентября 2012 г.

ԾՆՈՂԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ ՍՐՃԱՐԱՆԸ՝ ԳԱՎԱՌՈՒՄ






ՙՍեյվ դը Չիլդրեն՚ կազմակերպությունը վերջերս Գավառ քաղաքում իրականացրեց ՙԾնողական եւ մանկական սրճարաններ՚ ծրագիրը: Համայնքային միջոցառումը միտված էր երեխայի պաշտպանությանը: Միջոցառումն իրականացվեց Գավառ քաղաքի մանկատան այգում, որին մասնակցեցին Գավառ քաղաքի, տարածաշրջանի համայնքների մանկապարտեզների, նախադպրոցական հաստատությունների սաները:
Մանկատան բակում տեղադրվել էին մանկական աթոռ-սեղանները  եւ նստարաններ՝ մեծերի համար: Ծրագրի շրջանակներում փոքրիկներին բաժանվել էին նկարչության, ներկելու թղթեր ու մատիտներ: Գունավորման համար նախատեսված ամեն մի նկար ուներ իր մեկնաբանությունն ու խորհուրդը: Նկարները անդրադառնում էին ընտանիքին, ընտանեկան հարաբերություններին ու երեխաների իրավունքներին:
ՙՍեյվ դը Չիլդրեն՚ կազմակերպության կողմից մշակված ՙԱնվտանգ եմ ես, անվտանգ ես դու՚ մեթոդաբանության շրջանակներում հոգեբան-մասնագետները հանդիպում-քննարկումներ ունեցան այգում ներկա ծնողների հետ: Հոգեբանը պատասխանում էր ծնողներին եւ մանկավարժներին հուզող հարցերին, բացատրություններ տալիս նրանց մտահոգություններին: Երեխայի պաշտպանության մասնագետները տեղում ներկայացրին մի շարք մոտեցումներ, որոնք հնարավորություն են տալիս ապահովել երեխայի առողջ զարգացումը, բռնությունից պաշտպանված լինելը, նաեւ երեխայի մասնակցությունն իր կրթության եւ դաստիարակության գործում: Ծնողներին տրամադրվեցին դրական ծնողավարման ձեռնարկներ, որոնք տպագրվել էին ՙՍեյվ դը Չիլդրեն՚ կազմակերպության պատվերով:
ՙՍեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ՚ միջազգային կազմակերպության Հայաստանի ներկայացուցչության ՙՄիավորվենք հանուն երեխաների, փրկենք ապագան՚ ծրագրի համայնքային մոբիլիզացման պատասխանատու Արարատ Ալիխանյանը տեղեկացրեց, որ ծնողական եւ մանկական սրճարաններ կազմակերպվել են նաեւ Հայաստանի մի շարք քաղաքներում,  որն օգնում է  երեխաներին՝ ծանոթանալ իրենց իրավունքներին, լինել հանդուրժող, կարողանալ հեռու մնալ բռնությունից, զինվել անհրաժեշտ կարողություններով ու գիտելիքներով:
Միջոցառումը կազմակերպվեց ՙՄիավորվենք հանուն երեխաների, փրկենք ապագան՚ ծրագրի շրջանակներում, Եվրոպական միության ֆինանսավորմամբ եւ ՙԲաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան՚-ի համաֆինանսավորմամբ:
Գավառում ծրագրի կայացմանն ու կազմակերպմանն աջակցել էին Գավառի քաղաքապետարանը եւ Գեղարքունիքի մարզպետարանի Կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը:

Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More