ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

среда, 8 июня 2011 г.

ԿԼՈՐ ՍԵՂԱՆ` ՆՎԻՐՎԱԾ ՙԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԱՊՐՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ՚ ԾՐԱԳՐԻՆ


 Մայիսի 20-ին  ՙՀայկական Կարիտաս՚ բարեսիրական հասարակական կազմակերպության Գավառի գրասենյակը Գավառի թիվ 4 հիմնական դպրոցում հրավիրել էր կլոր սեղան-քննարկում, որը տեղի ունեցավ ՙԴժվարին իրավիճակներում ապրող երեխաների եւ նրանց ընտանիքների զարգացում՚ ծրագրի շրջանակներում:
 Հանդիպմանը մասնակցում էին ՙՀայկական Կարիտաս՚ ԲՀԿ գործադիր տնօրեն Անահիտ Մխոյանը, նույն կազմակերպության կողմից ձեռնարկված Գավառի ՙՓոքրիկ Իշխան՚ երեխաների սոցիալական կենտրոնի աշխատակիցները, սոցիալական ծրագրում ընդգրկված անդամներ եւ դպրոցի ներկայացուցիչներ:

 Հանդիպման ժամանակ բարեգործական հասարակական կազմակերպության տնօրեն Ա. Մխոյանը նշեց, որ ՙՀայկական Կարիտասի՚  կողմից իրագործվող ծրագրի նպատակն է՝ դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների եւ նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանվածության բարձրացումը, որի շրջանակներում 2010 թվականի հուլիսից Գավառում գործում է  ՙՓոքրիկ Իշխան՚ երեխաների սոցիալական կենտրոնը: Ըստ Ա. Մխոյանի` ծրագիրը ֆինանսավորվում է Ավստրիական ՙԿարիտասի՚ կողմից, որի շահառուներն են դժվար իրավիճակներում հայտնված եւ հասարակության խոցելի խմբին պատկանող 40 երեխա, ինչպես նաեւ նրանց ընտանիքի անդամներ:
 ՙՓոքրիկ Իշխան՚ ծրագրի ղեկավար Ա. Մարտիրոսյանը ներկայացրեց սոցիալական կենտրոնի գործունեությունը եւ այն բոլոր ձեռնարկներն ու միջոցառումները, որոնք ի նպաստ են դրվում` սոցիալապես խոցելի խմբի երեխաների զարգացման համար: 
 Կլոր սեղանի մասնակիցները քննարկեցին այն բոլոր իրագործելի քայլերը, որոնք կնպաստեն դժվարին իրավիճակներում ապրող երեխաների եւ նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանվածության բարձրացմանը: Այնուհետեւ խոսվեց ՙՀայկական Կարիտասի՚ եւ շահագրգիռ կողմերի միջեւ կնքվող համագործակցության ուղիների մասին: Կլոր-սեղանի ավարտին ՙՓոքրիկ Իշխան՚ ծրագրում ընդգրկված երեխաների եւ նրանց ընտանիքի անդամները հայտնեցին երախտիքի ու գնահատանքի խոսքեր հանդիպման մասնակիցներին ու ծրագրի կազմակերպիչներին:
Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More