ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

среда, 8 июня 2011 г.

ՙԲԻԼԱՅՆ՚ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԵՐԵՔ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՆՎԻՐԵՑ ՏԱՍ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՉ

Մայիսի 20-ին Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանն ընդունեց Հայաստանում կապի օպերատորներից մեկի` ՙԲիլայն՚ ընկերության վաճառքների գծով տնօրեն Ալեքսանդր Սիվալապովին եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Բեղլոյանին: ՙԲիլայնի՚ ներկայացուցիչը նշեց, որ Գեղարքունիքի մարզպետի հետ նախօրոք բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել`համագործակցություն հաստատելու մասին, ինչի առաջին քայլը լինում է մարզի երեք դպրոցները նորագույն տաս համակարգիչներով  զինելու ծրագիրը:
Մարզպետ Նվեր Պողոսյանը հույս հայտնեց, որ սկսված համագոծակցությունը կունենա հուսալի շարունակություն, ինչի արդյունքում մարզի բոլոր դպրոցները կհամալրվեն համակարգչային տեխնիկայով եւ ինտերնետ կապով: Նա ՙԲիլայնի՚ ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրեց հատկապես սահմանամերձ եւ բարձրլեռնային, ինչպես նաեւ մի շարք այն դպրոցների վրա, որոնք սակավ են զինված համակարգիչներով եւ ինտերնետ կապից օգտվելու հնարավորություն չունեն: Ալեքսանդր Սիվալապովը  խոստացավ անել հնարավորը` սեղմ ժամկետում մարզի կրթական հաստատություններին օժանդակելու եւ արագ, էժան եւ մատչելի ծառայություններ ապահովելու ուղղությամբ: Նա անձամբ Գեղամավանի, Նորատուսի եւ Վերին Գետաշենի դպրոցների տնօրեններին իրենց ընկերության կողմից  նվիրատվության  կարգով  հանձնեց տաս նորագույն  համակարգիչները: Այնուհետեւ մարզպետ Նվեր Պողսյանի հետ քննարկվեցին մարզի դպրոցներում ինտերնետ կապի ցանցի հետագա ընդլայնման կամ բարելավման, մատուցվող ծառայությունների որակի բարձրացման եւ նորագույն տեխնոլոգիաներով կրթական հաստատությունները համալրելու հետ կապված խնդիրներ:

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More