ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

среда, 8 июня 2011 г.

ԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ԲԱԶՄԱԲՆՈՒՅԹ ԵՎ ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ


 Գյուղատնտեսական տարին Գեղարքունիքի մարզում արդեն մտել է իր հիմնական հունի մեջ: Յայլաղներ են բարձրացել անասնապահական տնտեսությունե-րը, արոտ դուրս եկել խոշոր եւ մանր եղջերավորների նախիրներն ու հոտերը: Գավառ քաղաքի եւ տարածքի համայնքների անասնապահներին տարիներ շարունակ մտահոգել է ՙԽարաբեք՚ կոչվող արոտավայրում անասունների բազմահազարանոց նախիրներն ու հոտերը ջրելու խնդիրը, քանի որ ՙԱղի լիճ՚ կոչվող հատվածը, որը սնվում է ՙԽարաբեք՚ կոչվող տարածքի առուներից, ամռան ամիսներին գրեթե ցամաքում է:
Եվ դա այն պատճառով, որ վերջին 15 տարիների ընթացքում բնական լճակը սնող առվակները անուշադրության հետեւանքով խցանվել կամ քանդվել են հեղեղներից: Ավելին, շուրջ 10կմ երկարությամբ ջուրը ձնհալի եւ տեղումների ժամանակ հունից դուրս էր գալիս` ողողելով դաշտերն ու ճանապարհները եւ վնասելով շրջակա ցանքատարածությունները: Սա էլ իր հերթին նոր խնդիր էր առաջացնում երկրագործների համար: Իրավիճակը շտկելու համար վերջերս քայլեր ձեռնարկեց Գավառի քաղաքապետարանը: Արդեն 2 շաբաթ է, ինչ Գավառ քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող տեղանքում կատարվում են ՙԱղի լիճ՚ կոչվող ջրամբարը սնող առուների մաքրման, պատնեշների ստեղծման եւ հուների խորացման աշխատանքներ: Այս ծրագրի ավարտով լուծվում է 2 գլխավոր խնդիր` ամռան ամիսներին անասունները խմելու ջուր կունենան, իսկ ցանքատարածությունները զերծ կմնան հեղեղման վտանգից: Աշխատանքներն իրականցվում են Գավառի քաղաքապետարանի 2011 թվականի բյուջեի միջոցների հաշվին: Դրանք կավարտվեն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում:
 Կենսական նշանակության ծրագրերը շարունակվում են Արծվաքար թաղամասում: Արծվաքար թաղամասն ունի ելքային 2 ճանապարհ, որոնք գտնվում են ոչ բարվոք վիճակում: Արծվաքար թաղամասի այն ճանապարհահատվածը, որը սկսվում է Սեւան-Մարտունի ճամփեզրից, երկար ժամանակ գրեթե անանցանելի էր: Խնդրի առնչությամբ բնակիչները դիմել էին Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանին: Այն ներառվեց 2011 թ. Գավառ համայնքի բյուջեի միջոցով իրականացվող ծրագրերի շարքում: Այս օրերին ընթանում են ճանապարհի հարթեցման աշխատանքները: Ճանապարհն արդեն դարձել է երթեւեկելի: Նշված ճանապարհի շուրջ 3 կմ երկարությամբ հատվածում կատարվել է հողային լիցք, համապատասխան տեխնիկայի շնորհիվ այն հարթեցվել եւ բերվել է պատշաճ տեսքի: 
  Այս տարվա ընթացքում Արծվաքար թաղամասում Գավառ համայնքի 2011 թ. բյուջեով նախատեսված են իրականացնել նաեւ այլ աշխատանքներ, որոնք հրատապություն են ներկայացնում: Մասնավորապես կիրականացվեն խմելու եւ ոռոգման ջրագծերի, գիշերային լուսավորվածության ցանցի անցկացման աշխատանքներ: Այժմ  ընթանում են նաեւ նույն թաղամասի թիվ 8 մանկապարտեզի շենքի կապիտալ վերանորոգման աշխատանքները:  

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More