ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

понедельник, 8 августа 2011 г.

ՎԵՐԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է ԶՈԼԱՔԱՐԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆԸ


Մասնակի վերանորոգման աշխատանքներ են սկսվել Զոլաքարի մշակույթի տանը:
Աշխատանքի պատվիրատուն Գեղարքունիքի մարզպետարանն է, ֆինանսավորումը՝ ՀՀ պետբյուջեի միջոցներից: Վերանորոգման աշխատանքներն իրականացնում է ՙԻշխանհատակ՚ ՍՊԸ-ն: Շինարարական ընկերության ղեկավար Հենրիկ Հարությունյանը ՙԳեղամա աշխարհին՚ հայտնեց, որ շինվերանորոգման աշխատանքները մեկնարկել են հունիսի վերջերին:

Ըստ պայմանագրի՝ աշխատանքների ավարտը նախատեսվում է նոյեմբերի 1-ին, սակայն կազմակերպությունը պատրաստ է աշխատանքները հանձնել սեպտեմբերի  առաջին տասնօրյակում:
Զոլաքարի մշակույթի տան հիմնանորոգման համար պետբյուջեից հատկացվել է 28 միլիոն դրամ, որը բավականացնում է միայն շենքի մասնակի հիմնանորոգմանը: Նախատեսվում է կոսմետիկ վերանորոգում իրականացնել  մարզադահլիճում ու գրադարանում: 
 Այս պահին մշակույթի տանը հին պատուհանների մի մասը փոխարինվում են եվրոպատուհաններով, հարդարվում են պատերն ու առաստաղը: Հատակը փոխարինվում է լամինատով եւ կերամոգրանիտով: 
 Շինարարական աշխատանքներում ընդգրկված է 15 աշխատող:
Զոլաքարի համայնքապետ Արման Ղազարյանը  հավելեց, որ դեռ շատ գումար անհրաժեշտ կլինի մշակույթի տունը լիարժեք հիմնանորոգելու համար: Հին ու կիսանորոգ լինելով հանդերձ, սակայն, մշակույթի տունը բավարար չափով սպասարկում է Զոլաքար համայնքին: Այնտեղ գործում է ընտանեկան անսամբլ, խաղասրահ, ինչպես նաեւ թենիսի ու բիլյարդի սրահներ: 
 Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More