ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

суббота, 30 июля 2011 г.

ԳԱՎԱՌԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ ԵՎՍ ՄԵԿ ԱՄԻՍ


 2010 թվականի փետրվարից հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են Գավառ քաղաքի բժշկական կենտրոնի շենքում: ՀՀ առողջապահության նախարարության պատվիրատվությամբ եւ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող  բժշկական կենտրոնի հիմնանորոգման աշխատանքների մեծ մասն արդեն կարելի է համարել ավարտված:
Ինչպես տեղեկացրեց շինարարական աշխատանքներն իրականացնող ՙԱրարատշին՚ ՍՊԸ աշխղեկ Սաշիկ Հարությունյանը` նախագծով կառուցման կամ հիմնանորոգման ենթակա 4200 քառակուսի մետր մակերես ունեցող տարածքում արդեն շինարարությունը կարելի է ավարտված համարել մոտ 3000 քառակուսի մետր մակերեսի վրա: Ամբողջությամբ կառուցվել են ջեռուցման համակարգը, սանհանգույցները եւ կոյուղագծերը, շենքի տանիքը, տեղադրվել դռներն ու լուսամուտները: Ներքին հարդարման աշխատանքներ են կատարվել բաժանմունքներում, միջանցքներում, հիվանդասենյակներում: Կիսատ մնացած աշխատանքների մեջ կարելի է առանձնացնել առաջին հարկի մուտքի հատակի սալիկապատումը, վիրահատարանի եւ ծնարանի ներքին հարդարումը, դրսի բարեկարգումն ու կանաչապատումը: Ավարտին է հասցված նաեւ դիահերձարանի եւ ինֆեկցիոն բաժանմունքի կառուցումը: Շինարարական աշխատանքները կավարտվեն մոտ մեկ ամսից: Այս պահին շինարարությունում աշխատում են տեղացի 15 վարպետներ` տարբեր մասնագիտությունների գծով եւ 14 բանվորներ: Աշխատանքնեը թափով ընթանում են նաեւ շենքի բակի բարեկարգման, ասֆալտապատման եւ կանաչապատման ուղղություններում: ՙԳավառի բժշկական կենտրոն՚ ՊՓԲԸ տնօրեն Աշոտ Կարապետյանի հավաստմամբ` հինմանորոգման աշխատանքների ավարտին պես ընթանալու է բժշկական կենտրոնի կահավորումը եւ վերազինումը ժամանակակից բուժսարքավորումներով: Հիմնանորոգ բժշկական կենտրոնը բնակչությանը կսկսի ծառայություններ մատուցել այս տարվա սեպտեմբերից:
Խոսրով Խլղաթյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More