ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

вторник, 5 июня 2012 г.

ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԼԻՆԵՐ` ՄԱՏԱՂ ՍԵՐՆԴԻՆ


Գավառի N4 հիմնական դպրոցում Այբբենարանի հանդես էր: Դասվար Լուսինե Խաչիկյանի դասարանի աշակերտները ծնողների ու դպրոցի մանկավարժական անձնակազմի առաջ հանդես էին գալիս հաշվետու ելույթներով:
6-ամյա փոքրիկները երգով ու պարով, բեմականացումով ու արտասանություններով ներկայացրեցին իրենց ստացած գիտելիքներն ու հմտությունները:
Նրանք խոսեցին տառերի ու թվերի լեզվով, դեռեւս անվարժ մայրենիով ներկայացրեցին իրենց դասընկերներին:
Ինչպես որ միջոցառման սկզբում էին փոքրիկներն  ասել, վերջում էլ հավաստեցին, որ միայն գիտության լույսն ու բանալին կբացեն բոլոր փակ դռներն ու կլուսավորեն անհայտության մութ ճամփաները:
Միջոցառման ավարտին 23 տարվա մանկավարժական փորձ ունեցող Լ. Խաչիկյանը իր 25 աշակերտներին հանձնեց նրանց իսկ ձեռքով գրած աշակերտական երդումերն ու գիտության բանալիները` կյանքում լուսավոր ուղի գտնելու համար:
Անի Պղոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More