ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

суббота, 25 июня 2011 г.

Հիմնանորոգվում է Գանձակի մշակույթի տունը

Այս տարվա մայիսի 27-ից սկսվել եւ ընթանում են Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքները: Ինչպես տեղեկացրեց Գանձակի գյուղապետ Վանիկ Հարությունյանը, Գանձակի մշակույթի տունը շահագործվել է 1960 թվականին եւ անցած կես դարի ընթացքում հիմնանորոգման չի ենթարկվել:
Հիմնանորգման աշխատանքների համար ներդրվել է 44 միլիոն 520 հազար դրամ: Տեղական բյուջեից ներդրած 14 միլիոն 520 հազար դրամի հաշվին ամբողջությամբ փոխվել է շենքի կտուրը:
Աշխատանքներն ավարտվել են հունիսի 15-ին: Շինարարական աշխատանքները իրականցրել է «Արտակ-Գրիգոր» ՍՊԸ-ն:

Իսկ այս պահին աշխատանքներն ընթանում են մշակույթի տան ներսում՝ ՀՀ կառավարության կողմից հատկացված 30 միլիոն դրամի հաշվին: Մշակույթի տունը իրենից ներկայացնում է մի ընդարձակ համալիր, ուր տեղավորված են գյուղի գրադարանը, ինտերնետ ակումբը, խաղասենյակը, կինոդահլիճը, մարզադահլիճը, երաժշտական դպրոցը եւ ատամնաբուժարանը: Այս ծրագրով նախատեսված է երաժշտական դպրոցի ջեռուցման անցկացում, կինոդահլիճի 260 մետր քառակուսի առաստաղի քանդում եւ հավաքում, երաժշտական դպրոցի 250 մետր քառակուսի հատակի հիմնանորոգում, շենքի ամբողջ լուսամուտների եւ դռների փոխում եվրոլուսամուտներով եւ դռներով: Շինարարական աշխատանքները կավարտվեն օգոստոսին: Ներքին հարդարման աշխատանքները հիմնովին ավարտելու համար, ինչպես կարծում է գյուղապետը, այստեղ կպահանջվի եւս 30 միլիոն դրամ:

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More