ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

суббота, 16 апреля 2011 г.

ԸՆՏՐՎԵԼ ԵՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՈՂԱՓԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ



ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, ՙՍեւան՚ ազգային պարկ՚ ՊՈԱԿ խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանն ապրիլի 5-ին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի, Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի ուղեկցությամբ եղավ Սեւանա լճի ափամերձ այն հատվածներում, որոնք ընտրվել են հանրային լողափերի համար:
Այդ նպատակով կօգտագործվեն Լճաշեն համայնքին հարակից 1.72 հեկտար տարածքը, Սեւանի քաղաքային լողափին հարակից 0.68 հեկտարը եւ 1.54 հեկտար` թերակղզու հատվածում: Ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի՝ բոլոր երեք լողափերի տարածքները գտնվում են 1905 մետր նիշից ցածր հատվածում, ուստի կառուցապատումը, կահավորումը եւ սարքավորումների տեղադրումը կլինեն ժամանակավոր:
Փոխվարչապետը կարեւորել է բնակչության հանգստի պատշաճ կազմակերպման համար լողափերում անհրաժեշտ պայմանների ստեղծումը` հաշվի առնելով նաեւ սանիտարական, անվտանգության ապահովման խնդիրները: Նա մարզպետին հանձնարարել է ՀՀ առողջապահության նախարարի հետ քննարկել լողափերում բուժօգնության կազմակերպման հարցը: Փոխվարչապետը պատասխանատուներին հորդորել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ` լողափերը նախատեսված ժամկետներում շահագործելու համար:
Հաշվի առնելով, որ հանրային լողափերի համար ընտրվել են մայրաքաղաքին համեմատաբար մոտ հատվածները, հանձնարարվել է նաեւ քննարկել լճի ափամերձ այլ հատվածներում նմանատիպ լողափերի կազմակերպման հնարավորությունն ու ներկայացնել առաջարկություններ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Բնապահպանության նախարարությունը սեղմ ժամկետերում ՀՀ կառավարությանը կներկայացնի նշված երեք տարածքների բարեկարգման եւ անհրաժեշտ պայմանների ստեղծման համար պահանջվող ֆինանսական միջոցների նախահաշիվը:

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More