ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

пятница, 21 декабря 2012 г.

ԻՆՔՆՈՒՍ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ


2012թ. հուլիս ամսից «Սայաթ-Նովա՚» մշակութային միությունը  ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանի նախաձեռնությամբ կազմակերպեց եւ անցկացրեց աշուղ Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված  հայ ժողովրդական եւ աշուղական երգի ժանրերում ինքնուս ստեղծագործողների փառատոն: Փառատոնը նպատակ ուներ բացահայտել, խրախուսել հայ ժողովրդական եւ աշուղական երգի ժանրերում ինքնուս ստեղծագործողներին, ինչպես նաեւ նպաստել նրանց ստեղծագործական ունակությունների զարգացմանը:
Ինչպես տեղեկացրեց ԿՄՍ վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի վարիչ Գեղամ Չարվադարյանը, փառատոնի եզրափակիչ փուլն անցկացվեց նոյեմբերի 22-ին, Երեւանում՝ Ջիվանու անվան դպրոցում: Մասնակցում էին Հայաստանի տարբեր մարզերից եւ Երեւան քաղաքից շուրջ 20 ստեղծագործողներ: Հայ ժողովրդական երգի ժանրում մարզը ներկայացնում էին Գավառ քաղաքի ինքնուս ստեղծագործողներ Գագիկ Աչիկյանը եւ Կարինե Ղարաբաղցյանը: Փառատոնի կանոնակարգի համաձայն՝ յուրաքանչյուր մասնակից ներկայացրեց հեղինակային երկու երգ, ընդ որում՝ երգի եւ խոսքերը եւ երաժշտությունը պետք է պատկանեին հեղինակին: Գագիկ Աչիկյանը ժյուրիի դատին հանձնեց «Քյավառ» եւ«Խենթ աղջիկ», իսկ Կարինե Ղարաբաղցյանը՝ «Հարազատ Գավառին», «Մանուկներին» եւ «Քույրիկ» ստեղծագործությունները: Փառատոնի շրջանակներում անցկացվեց վարպետության դաս «Աշուղական տաղաչափություն» խորագրով: Փառատոնի համակարգող աշուղ Աստղանուշը գոհունակություն հայտնեց մեր մարզի ներկայացուցիչների ելույթների վերաբերյալ՝ առանձնացնելով նրանց ստեղծագործությունների խոսքի եւ մեղեդու ներդաշնակությունը, ինչպես նաեւ հույս հայտնեց, որ համագործակցությունը «Սայաթ-Նովա»  մշակութային միության հետ կկրի շարունակական բնույթ:    
Գագիկ Աչիկյանը եւ Կարինե Ղարաբաղցյանն արժանացան դիպլոմների:

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More