ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

суббота, 2 июля 2011 г.

ՏԵՂՈՒՄՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԵՐԿՐԱԳՈՐԾՆԵՐԻՆ


 Գեղարքունիքի մարզում 2011 թվականն անբարենպաստ պայմաններ է ստեղծել գյուղատնտեսական աշխատանքները ժամանակին իրականացնելու համար: Նախ' մարզում գարնանացանի աշխատանքներն առատ տեղումների պատճառով ուշացան առնվազն 20 օրով, այնուհետեւ գերխոնավությունն ազդեց մշակաբույսերի բնականոն աճի վրա, իսկ այսօր արդեն տեղումների բացակայության պատճառով երկրագործները կրկին դժվարությունների առջեւ են կանգնել:
Ինչպես «Գեղամա աշխարհին» տեղեկացրեց «Գեղարքունիքի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն»-ի տնօրեն Վրեժ Մելքոնյանը, հացաբույսերի եւ կերային մշակաբույսերի ցանքերն անհապաղ ենթակա են ոռոգման: 17 օր շարունակ մարզում տեղումների բացակայությունը գրեթե բոլոր տեսակի մշակաբույսերի վրա բացասաբար է ազդել: Այն տարածքներում, որտեղ կարտոֆիլը շուտ է ցանվել եւ կոկոնավորման փուլում է' խորհուրդ է տրվում առաջին հերթին սրսկել սնկային հիվանդությունների դեմ, որը կարող է առաջանալ վաղաժամ ոռոգման հետեւանքով, իսկ այնուհետեւ' ջրել:
Գավառի օդերեւութաբանական կայանի տվյալներով' տարածաշրջանում հուլիսի 4-ին, 5-ին եւ 6-ին կրկին ջերմաստիճանը բարձրանալու է 3-4 աստիճանով: Եւ չնայած, որ նույն աղբյուրը տեղեկացնում է նաեւ երեկոյան ժամերին սպասվող կարճատեւ անձրեւների մասին, մասնագետները գտնում են, որ դրանք ցանքերի վրա էականորեն չեն ազդելու: Իսկ մարզի որոշ համայնքներում, հատկապես' Վարդենիսի տարածաշրջանի համայնքներում, բնակիչներն արդեն ջրում են բանջարաբոստանային կուլտուրաների սածիլները' կաղամբի, ծաղկակաղամբի, սոխի, սխտորի, լոլիկի, պղպեղի, ինչպես նաեւ վարունգի, սիսեռի, ոլոռի, լոբու, դդմի, արեւածաղկի, կանաչեղենի ցանքերը:
Այսպիսով, Գեղարքունիքի մարզում հիմնական ոռոգման աշխատանքները կսկսվեն սպասվածից ավելի շուտ:
Հասմիկ Գրիգորյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More