ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

суббота, 2 июля 2011 г.

ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ ՄԱՆԿԱՏԱՆ ՍԱՆԵՐԻ ԵՎ ԽՈՑԵԼԻ ԽԱՎԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

-Երկու շաբաթ է, ինչ հաճախում եմ ամառային դպրոց, եւ արդեն հացրել եմ ազատվել սոցիալական որոշ բարդույթներից: Ձեռք եմ բերել նոր ընկերներ: Իսկ երբ գալիս է տեր Գնելն ու սկսում մեզ հետ զրուցել քրիստոնեական թեմաներով` բազմաթիվ մեջբերումներ անելով Աստվածաշնչից, ես հասկանում եմ, որ դեռ շատ բան կա սովորելու,-պատմում է տասներկուամյա Սյուզաննա Պետրոսյանը, ով հաճախում է ամառային դպրոց: 
Հայ առաքելական եկեղեցու երիտասարդական թեմի կազմակերպությունը Գավառի կիրակնօրյա դպրոցում իրակացնում է <<Ամառային դպրոց>> ծրագիրը: 

<<Ամառային դպրոցը>> նախատեսված է մանկատան սաների, Գավառի դպրոցների, Հացառատի թաղամասի, Գանձակ եւ Սարուխան գյուղերի դպրոցների սոցիալապես անապահով ընտանիքների12-14 տարեկան երեխաների համար: <<Ամառային դպրոցը>> կազմակերպվում է երկուական խմբակով, խյուրաքանչյուր խմբում` 25 դպրոցական: Հանդիպումները կազմակերպվում են շաբաթական երկու անգամ, ժամը 11-ից մինչեւ 15-ը: Ինչպես <<Ամառային դպրոցի>> մասին ներկայացրեց ծրագրի ղեկավար Աննա Վարդանյանը` գյուղերից եկող երեխաների համար վարձվել է ավտոբուսը, որը երեխաներին հավաքում է գյուղերից եւ պատշաճ կերպով ապահովում նրանց տեղափոխությունը:
                                 



 Ծրագրի նպատակը ակտիվ խմբերի ձեւավորումն է, որոնք ունենալու են քրիստոնեական արժեհամակարգ: <<Ամառային դպրոցում>> նախնական շրջանում մասնակիցների հետ աշխատում է հոգեբան Ռիտա Սիդելնիկովան եւ սոցիալական փորձագետ Դինանա Միրիբյանը: Առաջիկայում սաների համար կկազմակերպվեն բնապահպանական ակցիաներ, մասնակիցները կուսումնասիրեն բնապահպանական թեմաներ: <<Ամառային դպրոցի>> շրջանակներում դպրոցականները ստանում են սնունդ, ինչպես նաեւ քաղցրավենիք: Այս ամենին զուգահեռ երեխաներն ապահովվում են հոգեւոր սննդով` ստանալով քրիստոնեական դաստիարակություն, ապահովվում է նրանց մշակութային ժամանցը: Ամեն կիրակի նրանք մասնակցում են պատարագներին: <<Ամառային դպրոցի>> տեւողությունը երեք ամիս է: Այն իրականացվում է <> եւ <> կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ծրագրով, Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի ֆինանսական աջակցությամբ: Դասընթացների եւ ժամանցի կազմակերպմանը ծրագրի իրականացրողներին օգնում են նաեւ Գեղարքունյաց թեմի երիտասարդական միության անդամները: ՙԱմառային դպրոցի՚ ավարտին մասնակիցներին սպասվում են նվերներ քրիստոնեական գրականության, հանրագիտարանների, առականիների տեսքով: Կընտրվեն եւ կխրախուսվեն նաեւ ամենաակտիվ դպրոցականները:
 Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More