ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

понедельник, 3 октября 2011 г.

ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ՝ ՄԱՐՏՈՒՆԻ ՔԱՂԱՔՈՒՄ


 Այսօր<<Մարտունու կանանց համայնքային խորհուրդ>> հասարակական կազմակերպության  նախաձեռնությամբ, Մարտունի քաղաքի պատկերասրահում բացվել էր Նյույորքաբնակ հայտնի լուսանկարիչ, դերասան, ռեժիսոր, Հայաստանի հեռուստատեսության ստուդիայի վետերան, արվեստաբան Ռոբերտ Կարապետյանի <<Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձ>> խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսը:
 Ինչպես տեղեկացրեց <<Մարտունու կանանց համայնքային խորհուրդ>> հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Գեւորգյանը՝ ցուցահանդեսի բացմանը ներկա էին նաև քանդակագործներ Լեւոն Թոքմաջյանը եւ իր որդի Հայկ Թոքմաջյանը:
Արվեստագետների պատվին քաղաքի պատկերասրահում կազմակերպվել էր միջոցառում: <<Ես հիացած եմ Մարտունի քաղաքի արվեստը բարձր գնահատող բազմամարդ հասարակությամբ, Սպարտակ Հայրապետյանի քարաքոսների արվեստով, Թերեզայի եւ Սիլվայի կատարումներով>>,- մեծ հիացմունքով արտահայտվեց լուսանկարիչը, ով տարբեր ժամանակներում կերտել է հայ ժողովրդի մեծանուն զավակներ Մարշալ Բաղրամյանի, Հրաչյա Ներսիսյանի, Վարդան Աճեմյանի, Պարույր Սեւակի, Սոս Սարգսյանի, Առնո Բաբաջանյանի եւ այլոց դիմապատկերները, որոնց հիմնական մասը ներկայացվեց Մարտունի քաղաքի հասարակությանը:
 <<Ռոբերտ Կարապետյանը, եթե չասեմ իմ մանկության, ապա պատանեկության ու երիտասարդության տարիների լավագույն ընկերն է, Մեծ մարդ, Մեծ արվեստագետ: Նա բարձր էր գնահատում հայ թատրոնում մեր մեծերի ժամանակին խաղացած դերերը եւ լուսանկարներով անմահացնում նրանց: Ռոբերտը  չի մոռանում իր ծննդավայրը, իր հայրենիքը, իսկ Ամերիկայի նման հզոր երկիրը, որ կարողացավ շատերին փոխել՝ նրան չփոխեց>>,- նշեց Լեւոն Թոքմաջյանը եւ ցուցահանդեսի ջերմ մթնոլորտը էլ ավելի լցվեց քաղցրահամ երգի հյութեղ հնչուններով : Թոքմաջյանը բացի երգից Մարտունի համայնքին նվիրեց նաեւ իր քանդակներից:      
 Այս ցուցահանդեսը  <<Նարեկացի արվեստի միությունում>> Ռոբերտ Կարապետյանի ծննդյան 75 ու աշխատանքային գործունեության 55 ամյակին նվիրված լուսանկարների ցուցահանդեսի շարունակությունն էր: 
Հասմիկ Գրիգորյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More