ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

среда, 15 февраля 2012 г.

ԲԱՐԵԳՈՐԾԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ Է ՄԵԾ ԲԱՐԵՐԱՐԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՔԱՐԸ



 Հայտնի բարերար Հայրապետ Խաչատրյանը եղել է Նոր Բայազետի խոշոր վաճառական եւ հասարակական գործիչ: Նրան կարճահասակության պատճառով կոչել են ՙԿոլոտ՚: Հայրապետ Խաչատրյանը ապրել է 19-րդ դարի վերջերին եւ մեր դարի սկզբներին: Մասնակցել է Նոր Բայազետ քաղաքի վերաշինմանը: Նրա կառուցած շենքերն այսօր էլ ժողովրդի հիշողության մեջ կոչվում են իր անունով՝ Կոլոտի դպրոց, Կոլոտի հիվանդանոց, Կոլոտի ջրմուղ...
 Անցել են տարիներ, փոխվել են ժամանակները, բայց Հայրապետ Խաչատրյանն իր կերպարով ու գործերով չի ջնջվել նորբայազետցիների հիշողությունից: Փոքր ու մեծ գիտեն նրա անունը, հայրենանվեր գործերը: Եղել են նաեւ դաժան ժամանակներ, երբ նրա մասին զգույշ են  խոսել, ահով ու վախով, քանի որ Հայրապետ աղան ու նրա նմանները համարվել են շահագործող դասակարգ, կեղեքիչ ու թշնամի մարդիկ: Եթե ժողովուրդը ցածրաձայն խոսել է նրա բարի անվան ու գործերի մասին, ապա թերթերն ու գրքերը երկար ժամանակ լռել են հաստատված գրաքննության պատճառով:  Ահա թե ինչու նրա կյանքի և գործունեության մասին շատ տեղեկություններ մեզ չեն հասել:
 Բարերարը մահացել է 1915- թվականին, Նոր Բայազետում: Թաղվել է հայրենի քաղաքի գերեզմանատանը: Նրա տապանաքարը, տարիներ շարունակ մոռացության ու անտարբերության մատնված, քայքայվել էր, պատվել մամուռով, իսկ գրերն անընթեռնելի էին դարձել: Բարեբախտաբար, դեռ անաղուհաց մեր ժամանակներում գտնվեց մեկը, ով անտարբեր չանցավ անվանի բարերարի խամրած ու մոռացված գերեզմանաքարի կողքով: Այդ մարդը նորատուսցի քանդակագործ, մանկավարժ Ռաֆիկ Ասոյանն է: Նա հեռվից նկատեց կանաչով պատված ու մամռակալած գերեզմանաքարը: Մոտեցավ, ձեռքով մաքրեց այն  խոտերից: Միաժամանակ տեսավ, որ այդ քարի կողքին կա նաեւ մեկ այլ գերեզմանաքար: Մաքրեց եւ այդ քարը ու պարզեց, որ երկրորդ քարը Կոլոտի կնոջ շիրմաքարն է: Ասոյանն արդեն գիտեր իր անելիքը: Նա հստակ որոշեց, որ վաղը եւեթ անցնելու է գործի:
Վարպետ Ռաֆիկն անշահախնդրորեն, հոգու եւ սրտի թելադրանքով, պարտքի գիտակցումով գործի դրեց իր ամենակարող ձեռքերն ու գործիքները՝ անվանի մարդու եւ իր կնոջ անունները նորից դարերի եւ սերունդների հիշատակությանը պահ տալու համար: Եվ հիմա արդեն Կոլոտ ու իր կնոջ շիրմաքարերը մաքրված են խոտերից ու մամուռներից, անընթեռնելի գրերը՝ վերականգնված: Երախտապարտ ժողովրդին մնում է գալ ու խնկարկել անուն ու պատիվ թողած մարդու հիշատակին, համարելով, որ ինքն է Կոլոտի գործի կրողն ու շարունակողը, նրա անունը հավերժացնողը: Հետո ինչ, որ դաժան ճակատագրի բերումով Կոլոտի սերունդն անդարձ հեռացավ Գավառից:
Հասմիկ Գրիգորյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More