ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

суббота, 16 апреля 2011 г.

ԱՐԵՎԱԳԱԼԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԺԱՄԵՐԳՈՒԹՅՈՒՆ ԳԱՎԱՌԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ



Մեծի պահոց 40-օրյա շրջանի համար Ներսես Շնորհալի հայրապետի կողմից հաստատվել են մի շարք արարողություններ, որոնցից է նաեւ Արեւագալի ժամերգությունը:
Ապրիլի 12-ին Գեղարքունյաց թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվեց Արեւագալի ժամերգություն` ձեռամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի: Ժամերգությանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը, Գավառ քաղաքի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, մարզպետարանի եւ քաղաքապետարանի աշխատակիցներ, Գավառ քաղաքի տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ հավատացյալներ:
Ժամերգության ընթացքում հնչեցին Ներսես Շնորհալու կողմից բարեփոխված եւ հորինված երգեր, որոնք, լուսավոր հավատով ներծծված, փառաբանում էին Տիրոջ զորությունը:
Գեղարքունյաց թեմի առաջնորդը, օրհնելով մասնակիցներին, նրանց մաղթեց Հայրենիքի շենացման դժվարին աշխատանքում ուժ, կորով, եռանդ եւ նշեց, որ ժամերգության ընթացքում հնչած շարականների, աղոթքների ու մաղթանքների մեջ իշխում են արեւ, ճառագայթ, լույս բառերը, որոնցով Շնորհալի հայրապետը համեմատում է Աստծո պարգեւած իրական լույսն ու ջերմությունը, ճառագայթն ու կյանքը եւ Քրիստոսին ներկայացնում որպես կենդանի լույս, ճառագայթ, արեգակ, ճանապարհ ու ճշմարտություն: Եվ այդ Աստծո լույսը իրենց գործի նվիրյալները պետք է տեսնեն հայրենի հավատքի մեջ:
Հասմիկ Գրիգորյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More