ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

суббота, 16 апреля 2011 г.

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍ Շահումյանը՝ գերության մեջ





Արցախը եղել է Մեծ Հայքի տասներորդ նահանգը: Ուրարտական արձանագրություններում այն հիշատակված է Արդախ, Ուրդեխե, Ատախունի ձեւերով: Հույն պատմագիր Ստրաբոնը իր պատմության մեջ հիշատակում է Օրխիստինե ձեւով` առանձնահատուկ մատնանշելով նահանգի ռազմական հզորությունը, նահանգ, որը ՙպատերազմների ժամանակ հանում է մեծաքանակ հեծելազոր՚:
Քաջության ու ռազմական հանճարի բազում հրաշքներով իր բազմադարյա պատմությունը կերտած Արցախը ապրել է ինչպես խորը հեղաբեկումներ ու ավերիչ ասպատակություններ, այնպես էլ անմոռանալի հաղթանակներ ու խաղաղ աշխատանքային տարիներ, որոնց ընթացքում էլ իր երազանքները, հույզերը, ապրումները դարձրել է ժայռապատկեր, երգ, տաճար, քանդակ ու եկեղեցի` համեմված բոլոր ժամանակների գույներով, բույրերով ու ելեւէջներով: Նրա պատմության ՙԳորդյան հանգույցը՚ սկսվեց 1813 թվականի հոկտեմբերի 12-ից, երբ Գյուլիստանի պայմանագրով միացավ Ռուսաստանին: Իսկ նրա հերոսական ու արժանավայել պատմության վրա թանձր խավար իջավ, երբ 1921 թվականի հուլիսի 5-ին Ստալինի ու Նարիմանովի կամայականությամբ, ահաբեկումներով, առանց քվեարկության որոշվեց Արցախը մտցնել Ադրբեջանի կազմի մեջ:
Որքան արյուն է թափել հայ ժողովուրդը մահմեդականների տիրապետությունից, նրանց գռեհիկ ներկայությունից, նրանց գարշելի գոյությունից ազատագրվելու համար, որքա՛ն էր հավատում հայ ժողովուրդը քրիստոնյա ռուսների հետ երջանիկ ու ապահով լինելու հեռանկարին: Սակայն նույն ՙբարերար՚ ձեռքի շնորհիվ Ադրբեջանը կրկին իր թաթը դրեց հերոսական Արցախի ազատ կամքի վրա: 1923 թվականի հուլիսին կազմավորվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզը՝ իբրեւ հարցի ճշմարիտ ու միակ լուծում ժամանակի լաբիրինթոսի մեջ: Եվ անգամ այս ողորմելի ու ստորացուցիչ կարգավիճակը ամբողջ լեռնաշխարհի վրա չտարածվեց: Արցախի դաշտային եւ հյուսիսային մասերի բնակավայրերը դուրս մնացին Ադրբեջանի կազմի մեջ մտած նորաստեղծ հայկական պետական միավորումից: Պատմական Գյուլիստանի գավառը չմտավ ինքնավար մարզի սահմանների մեջ: Ադրբեջանի տիրակալները այն բաժան-բաժան արեցին, հետո նրա մի փոքրիկ հատվածում ձեւավորեցին ներկայիս Շահումյանի շրջանը: Գյուլիստանը` հպարտ մելիքների հայրենիքը, աստիճանաբար կորցրեց իր հզորությունը դավադրության ծանր քողի տակ: Գյուլիստանի հայությունը այդպես ապրեց յոթանասուն տարի: Յոթանասուն տարի նրանց պարտադրվեց ուրիշ պատմություն, ուրի՜շ մշակույթ, ուրի՜շ իրականություն: Բայց ոչ ավելի, քան յոթանասուն տարի, որովհետեւ ազնվացած մարդկային ցեղի հաղթանակը չի կարող ուշանալ: Ու 70 տարի, 170 տարի, 1070 տարի ազնվացած մարդկային այդ փոքրիկ ցեղի բաղձանքը եղավ ու մնաց մեկը` սեփական բնօրրանում ապրել խաղաղ ու երջանիկ, ազատված տեսնել սուրբ հողը շեկ անապատների եկած հորդաների պիղծ ծանրությունից, կանգուն ու հաստատուն պահել հավատի տունը, որ այնտեղ հնչող աղոթը երբեք չլռի, հայրենի հավատը երբեք չսասանվի:
1988 թվականը դարձավ լռության ու համբերանքի վերջին սահմանը: Սասանվեց, ապա վերջնականապես տապալվեց ենթադրյալ ինտերնացիոնալիզմի դրոշը, ու տակավին ազգային կաշկանդումների մեջ խեղդվող ժողովուրդը ապրեց ազգային ինքնագիտակցության զարթոնքը, զգաց, որ Ագռավաքարից դուրս գալու ժամանակն է: Արցախը բռնկվեց ազատագրական պայքարի կրակներով: Եղան փորձեր կրակը մարելու, բայց ժամանակը սկսեց խոսել ի օգուտ պատմական ճշմարտության, արժանապատվության, հերոսացման հնարավորության:
Քչերը կանխազգացին, որ ճակատագիրը բախել է հայոց դուռը, որ հայորդիների առջեւ բացվել է ազգային իղձերն իրականացնելու թեեւ վտանգավոր ու մահասարսուռ, բայց միակ հնարավորությունը: Քչերը կանխազգացին ու այդ քչերն էլ դարձան ժամանակի հերոսները, հերոսական դարձրին իրենց ապրած ժամանակը՝ իրենց մեջ խտացնելով ու բյուրեղացնելով մի ամբողջ ազգի դարավոր երազանքը, հերոսական կերպարը, ինքնության որակները: Այդ քչերից էին նաեւ Շահումյանի շրջանի Էրքեջ գյուղի Լալայան եղբայրները, ովքեր առաջիններից էին, որ պարզեցին իրենց ազատության դրոշը ու հերոսացան ու կերտեցին իրենց ժամանակի իրենց լեգենդը:
Ա. Ավետիսյան
/շարունակելի/

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More