ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

среда, 8 июня 2011 г.

ՄԱԿ-Ի ՙՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՐԵՆ ԾՐԱԳՐԻ՚ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ` ՍԵՄՅՈՆՈՎԿԱՅՈՒՄ


Մայիսի 24-ին ՄԱԿ-ի ՙՀամաշխարհային պարեն ծրագրի՚ ներկայացուցիչները  եղան Գեղարքունիքի մարզի Սեւանի տարածաշրջանի Սեմյոնովկա գյուղում:
 ՄԱԿ-ի ՙՀամաշխարհային պարեն ծրագրի՚ կողմից Հայաստանի բոլոր հանրակրթական դպրոցներում իրականացվում է ՙԴպրոցական սնունդ՚ ծրագիրը: ՙՀամաշխարհային պարեն ծրագիրը՚ Սեմյոնովկայի միջնակարգ դպրոցում ՙԴպրոցական սնունդ՚ ծրագրին զուգահեռ իրականացնում է նաեւ դպրոցի շենքի մասնակի վերանորոգման աշխատանքներ:
 ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցի նպատակն էր՝ ոչ միայն հետեւել դպրոցական սննդի տրամադրման, ստեղծման եւ մատուցման աշխատանքներին, այլ նաեւ ստուգել Սեմյոնովկայի միջնակարգ դպրոցում իրականացվող շինանարության ընթացքը: 

 ՄԱԿ-ի ՙՀամաշխարհային պարեն ծրագրի՚ ներկայացուցչությունը Գեղարքունիքի մարզ էր ժամանել  ծրագրի տարածաշրջանային տնօրեն Դալին Բելգազմի գլխավորությամբ: Պատվիրակությունը Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի ուղեկցությամբ շրջեց դպրոցում, որի մի մասնաշենքում իրականացվել են ներքին հարդարման աշխատանքներ: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի եւ վերլուծության բաժնի վարիչ Վարդուհի Մնացականյանի տեղեկացմամբ՝ ՄԱԿ-ի ՙՀամաշխարհային պարեն ծրագրի՚ կողմից տրամադրվել է շինանյութ, իսկ բանվորների աշխատավարձը հատուցվել է սննդի տեսքով: Վերջում Գեղարքունիքի մարզպետը եւ ՄԱԿ-ի ծրագրի տարածաշրջանային ղեկավարը քննարկեցին ու ամփոփեցին կատարված աշխատանքները եւ պայմանավորվածություն ձեռք բերեցին  դպրոցի  նորոգման հետագա աշխատանքների շարունակման  շուրջ:
Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More