ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

четверг, 20 октября 2011 г.

ՏՆԱԶՈՒՐԿ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԱՄԱՐ ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՏՈՒՆ Է ԿԱՌՈՒՑՈՒՄ


Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում բնակվող Արամ Ստեփանյանի ընտանիքը 20 տարուց ավելի է, ինչ ապրում է վագոն-տնակում: Ընտանիքը բաղկացած է 7 հոգուց՝ ընտանիքի հայրը, մայրը եւ 5 զավակները: Ինչպես «Գեղամա աշխարհին» տեղեկացրեց Գավառի քաղաքապետարանի մամլո քարտուղար Նոնա Խաչիկյանը, ընտանիքի անդամներից եւ ոչ մեկը չի աշխատում, իսկ ապրելու միակ միջոցն ընտանեկան նպաստն է: Տարիների ընթացքում քայքայված վագոնում ապրելն էլ անհնարին է դարձել:
Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի աջակցությամբ Ստեփանյանների ընտանիքի համար կառուցվում է տուն: Շինարարական սկզբնական աշխատանքների համար Գավառի քաղաքապետարանի բյուջեից արդեն հատկացվել է 600 հազար դրամ: Սեփական բնակարան ունենալու հույսը կորցրած ընտանիքի անդամները մեծ սիրով մասնակցում են կառուցման աշխատանքներին: Իսկ հետագա շինարարական աշխատանքների համար, ինչպես տեղեկացրել է քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, քաղաքապետարանի բյուջեից պարբերաբար գումար կհատկացվի՝ նորակառույցի շինարարությունն ավարտին հասցնելու համար:

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More