ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

четверг, 30 июня 2011 г.

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ ԳԱՎԱՌԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՈՒՄ


 Հունիսի 14-ին Գավառի գեղարվեստի դպրոցում բացվել էր տարեվերջյան հաշվետու ցուցահանդես, որտեղ ներկայացվել էր դպրոցի սաների ողջ ուսումնական տարվա քրտնաջան աշխատանքի արդյունքը:
- Դպրոցի  անբարենպաստ պայմաններն ու անհրապույր տեսքը քիչ թվով աշակերտներ է մեզ մոտ բերում, սակայն ուսուցչական կոլեկտիվին ու աշակերտներին դա չի ընկճում եւ նրանք մեծ նվիրումով են աշխատում, -ասում է դպրոցի ուսուցչուհի Գայանե Սանասանյանը:

 Գավառի գեղարվեստի դպրոցի պատերը ողողված էին 39 աշակերտի լավագույն ցուցանմուշ-կտավներով, որոնք  գծանկարներ էին, գունանկարներ, նատյուրմորտներ, ներկայացվել էին նաեւ կոմպոզիցիաներ: Իսկ թեմատիկան ազատ էր` բազմատեսակ ու բազմաժանր: Երեխաները վրձնել էին բնությունն իր ամենատարբեր երեւույթներով ու հրաշքներով:
 Ցուցահանդեսին ներկա էին ներկայացուցիչներ Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունից, Գավառի քաղաքապետարանից, մարզային ու քաղաքային մշակութային օջախներից: Սա նաեւ քննություն էր դպրոցների տնօրինության, ծնողների, ուսուցիչների, համապատասխան մասնագետների ու արվեստը գնահատող այցելուների առջեւ: 
 Դպրոցի 6 շրջանավարտ ստացան ավարտական վկայական, իսկ ցուցահանդեսում առավել աչքի ընկան Իսահակ Գրիգորյանի, Սոֆի Մուսոյանի, Լուսինե Գեւորգյանի, Մարիամ Ավետիսյանի, Հասմիկ Խաչատրյանի նկարները:

Հասմիկ Գրիգորյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More