ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

среда, 7 марта 2012 г.

Բքախեղդ է եղել Գավառ քաղաքի բնակիչ Ռուբիկ Ավետիսյանը


Մարտի 6-ի երեկոյան Գավառի տարածքում գրանցվել է ձնաբուք, որը շարունակվել է մարտի 7-ի գիշերվա ընթացքում: Ինչպես <<Գեղամա աշխարհին>>տեղեկացրին Գեղարքունիքի մարզի փրկարար ծառայությունից, այդ բքերը խլել են Գավառ քաղաքի բնակիչ 1952 թվականի ծնված Ռուբիկ Սիմոնի Ավետիսյանի կյանքը: Նույն աղբյուրի համաձայն Ռուբիկ Ավետիսյանը իրեն ամրացված տաքսի մեքենայով երեկոյան կողմ ուղեւոր է տեղափոխել Ծաղկաշեն գյուղ: Հետվերադարձին նրա մեքենան թաղվել է բքերի մեջ Գավառ-Ծաղկաշեն միջհամայնքային ճանապարհի վրա: Ռուբիկ Ավետիսյանը բջջային հեռախոսով զանգել եւ օգնություն է խնդրել իր հարազատներից, ապա ոտքով շարժվել է Գանձակ գյուղի ուղղությամբ: Նրան օգնության եկած մարդիկ որոնել, սակայն չեն կարողացել գտնել նրան: Ժամը 20-ի սահմաններում կորուսյալի հարազատները դիմել են փրկարար ծառայությանը, եւ փրկարարների ջանքերը արդյունք են տվել միայն 2 ժամ անց. ժամը 22-ի սահմաններում փրկարարները Գավառի ոսկրաղաց գործարանի շենքի տարածքում գտել են Ռուբիկ Ավետիսյանի փայտացած մարմինը, որը գտնվել է իր մեքենայի թաղված տեղից մոտ երեք կիլոմետր հեռավորության վրա: Ռուբիկ Ավետիսյանի դին տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոնի դիահերձարան: Մանրամասները ճշտվում են: Ոստիկանությունում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: 

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More