ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

понедельник, 5 марта 2012 г.

Հանդիպում-քննարկում` Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում ծրագրի շրջանակներում

 Հրազդան քաղաքի Զբաղվածության կենտրոնում փետրվարի 29-ին տեղի ունեցավ հանդիպում-քննարկում <<Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում>> ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է <<Փիփլ ին նիդի>> եւ ՄԱԿ- ի հայկական ասոցիացիայի կողմից, իսկ ֆինանսավորումը կատարվում է Եվրոպական Միության կողմից:
 Հանդիպում քննարկմանը ներկա էին լրագրողներ Գեղարքունիքի, Կոտայքի մարզերից, Երեւան քաղաքից, ներկայացուցիչներ ,,Փիփլ ին նիդ,, չեխական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղից եւ Եվրոպական Միության խորհրդատվական խմբից:
 Շարժունակության շուրջ գործընկերության վերաբերյալ Եվրոպական Միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ համատեղ ստորագրված հռչակագրին իր խոսքում անդրադարձավ Հայաստանի Եվրոպական Միության խորհրդատվական խմբի միգրացիոն հարցերով խորհրդական Էլեոնորա Վերգերը եւ նշեց, որ Հայաստանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել Եվրոպական Միությունը, Եվրոպական Միության անդամ հանդիսացող միայն 10 պետություն: Նա անդրադարձավ նաեւ հռչակագրում տեղ գտած այն օգուտներին ու հնարավորություններին, որ լավ կառավարվող միգրացիան կարող էր բերել, ինչպես միգրանտներին, այնպես էլ ստորագրող կողմերին: Քննարկման առանցքում միգրացիոն հիմնախնդիրներն էին, որոնց ցանկում առանձնացվեց անօրինական միգրացիան, որի պատճառով ՀՀ սահմանը հատող մեր բազմաթիվ հայրենակիցներ շատ հաճախ հայտնվում են անելանելի իրավիճակներում։ Քննարկման ժամանակ շեշտը հատկապես դրվեց անօրինական միգրացիայի կանխարգելման, նվազեցման եւ <<ուղեղների արտահոսքի>> չեզոքացման բացասական հետեւանքների վրա, ինչպես նաեւ հայրենիք վերադառնալու խնդրի դյուրացմանն ու ՀՀ քաղաքացիների սահուն վերաինտեգրմանը Հայաստանի աշխատանքային շուկայում: Հարկ է նշել, որ <<Փիփլ ին նիդ>> կազմակերպության կողմից ՀՀ-ում 27 բիզնես ծրագիր է հովանավորվել, որից 10-ը` Գեղարքունիքի մարզում:
Միգրացիայի հարցերով ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացումներին անդրադարձավ ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության արտաքին կապերի բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանը եւ մանրամասնեց վերադարձից հետո Հայաստանում վերաինտեգրման աջակցության ծրագրերի իրականացման գործընթացի մասին:
Հասմիկ Գրիգորյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More