ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

пятница, 2 марта 2012 г.

Հրդեհ` Սարուխանում



Հրդեհվել է Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի բնակիչ Վահե Օնիկի Մակարյանի անասնագոմի տանիքը: Հրդեհի պատճառը վեց տարեկան Էրիկի անհագ հետաքրքրասիրությունն էր: Նա տանիքում վառած լուցկիով թռչնի ձու է փնտրել` կրակի տալով խոտի հակերը:
 Ինչպես ,,Գեղամա աշխարհին,, տեղեկացրեց Սարուխանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Էդգար Վարդանյանը, ամբողջությամբ այրվել են տանիքում ամբարված խոտի հակերը: Տուժողներն անմիջապես դիմել են հրշեջների օգնությանը: Անմիջապես օգնության են հասել նաեւ հարեւաններն ու բարեկամները: Ծխացող ու կրակվող հակերը դուրս բերելու արդյունքում նրանք չեն նկատել, թե ինչպես են ծխախեղդ եղել գոմի անասունները` երկու կով եւ մեկ երինջ: Իսկ հրշեջները մարել են վառվող հակերը: Ընդհանուր վնասի չափը կազմում է 550 հազար դրամ: Նույն աղբյուրի  հավաստմամբ` վնասի դիմաց որոշ փոխհատուցում կտա համայնքապետարանն իր միջոցներից: 


0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More