ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

четверг, 19 мая 2011 г.

ՀԱՂԹԱՆԱԿԻ ՏՈՆԸ՝ ՃԱՄԲԱՐԱԿՈՒՄ


 Ճամբարակ քաղաքում Մայիսի իննի տոնական տրամադրությունը սկսվեց զոհված ազամարտիկների հիշատակն հավերժացնող հուշաքարի մոտ: Այստեղ դեռահաս պատանիները երդում տվեցին` համալրելով երկրապահ կամավորականների շարքերը: Այնուհետեւ զոհվածների հուշաքարին ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրվեցին, հնչեցին ոգեկոչման ու շնորհավորանքի ջերմ խոսքեր: Ապա սկսվեց հարգանքի ու խոնարհումի երթը դեպի Ճամբարակ քաղաքի Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձան:
Հուշարձանի մոտ քաղաքապետ Յուրա  Ավալյանի, վետերանների, զինվորականների, մտավորականների կողմից   հանդիսավոր կերպով հնչեցին շնորհավորանքի ու երախտիքի խոսքեր: Հաղթանակի օրվան նվիրված տոնակատարությանը մասնակցում էին Մեծ հայրենականի մասնակից վետերանները, Արցախյան ազատամարտի մասնակիցները, զոհված ազատամարտիկների հարազատները, ինչպես նաեւ Ճամբարակի քաղաքապետարանի աշխատակազմի, Ճամաբարակի կրթական ու մշակութային հաստատությունների աշխատակիցներ,  եւ դպրոցականներ:
 Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշաքարը ողողվեց ծաղիկներով ու ծաղկեպսակներով: 
 Այնուհետեւ Մեծ հայրենականի վետերանները եւ Արցախյան ազատամարտի մասնակիցները  հրավիրվեցին՝ մասնակցելու իրենց պատվին տրվող ճաշկերույթին: Այն վետերաններն ու պատերազմական գործողությունների հետեւանքով հաշմանդամություն ձեռք բերած  ազատամարտիկները, ովքեր ի վիճակի չէին մասնակցելու հյուրասիրությանը, իրենց բաժինները քաղաքապետարանի աջակցությամբ ստացան  իրենց օջախներում:
 Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More