ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

четверг, 19 мая 2011 г.

ՀԱՂԹԱՆԱԿԻ ՏՈՆԸ՝ ՎԱՐԴԵՆԻՍՈՒՄ

Վարդենիսում տոնական տրամադրությունը սկսվեց վաղ առավոտվանից` շարունակվելով մինչեւ ուշ գիշեր: Վարդենիսում վեր խոյացած Հայրենական պատերազմի հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանից սկսվեց հանդիսավոր երթը: Հանդիսությանը մասնակցում էին Վարդենիսի քաղաքապետարանի աշխատակազմը` քաղաքապետ Վոլոդյա  Խլոյանի ղեկավարությամբ, քաղաքի հանրակրթական 4 դպրոցների մանկավարժական կազմն ու աշակերտները, Վարդենիսի հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներն ու աշխատակիցները, քաղաքի բնակչությունը, ինչպես նաեւ Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի մասնակիցների հարազատները, զավակները: Պատվավոր հյուրերի շարքում իրենց տեղը զբաղեցրել էին Մեծ հայրենականի մասնակից վետերանները, Արցախյան ազատամարտի մասնակիցները, զոհված մարտիկների հարազատները: Հուշարձանի մոտ հնչեցին շնորհավորանքի ու ոգեկոչման խոսքեր: Քաղաքապետարանի կողմից պատվոգրերով, շնորհակալագրերով եւ դրամական պարգեւներով խրախուսվեցին Մեծ հայրենականի վետերանները, Արցախյան ազատամարտի մասնակիցները, զոհվածների ընտանիքները, պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած մարտիկները, աֆղանական պատերազմի մասնակիցները:

 Ծաղկեդրման արարողությունից հետո հանդիսավոր երթը շարունակվեց Շուշիի ազատագրման գործում իր մեծ վաստակն ու ներդրումն ունեցած Գառնիկ Կարապետյանի անվան այգում, որտեղ էլ ծաղկեպսակներ դրվեցին հերոսի շիրմին, հնչեցին ոգեկոչման ու հայրենասիրական խոսքեր: 
 Հանդիսավոր արարողությունն ընթանում էր զինվորական նվագախմբի ուղեկցությամբ եւ ռազմաշունչ երգերով:  Իսկ քաղաքի կենտրոնական հրապարակում տարածվում ու ալիքվում էր հայրենաշունչ երգն ու երաժշտությունը: Վետերանների ու ազատամարտիկների պատվին կազմակերպվեց հյուրասիրություն: ՀՀ զինված ուժերի Սոթքի  զորամասի վերակազմավորման 18-րդ տարեդարձի կապակցությամբ զորամասի հրամանատարությունն արժանացավ Վարդենիսի քաքաղաքապետի պատվոգրին, շնորհավորանքին ու դրամական պարգեւին:
 Եռատոնին նվիրված օրն ավարտեց երեկոյան հրավառությամբ: 
Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More