ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

четверг, 19 мая 2011 г.

ՀԱՂԹԱՆԱԿԻ ՏՈՆԸ՝ ՎԱՐԴԵՆԻԿՈՒՄ
















Մայիսի 9-ը մեր հայրենիքին բազում քաջորդիներ պարգեւած Վարդենիկում նշվեց առանձնակի շուքով: Օրվա սկզբում սկսվեց երթը դեպի Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան հերոսամարտի զոհերի պատվին կառուցված հուշարձան: Համայնքը այդ օրը հավաքվել էր՝ տոնելու Հաղթանակների օրը, շնորհավորելու եւ ոգեկոչելու հայրենիքի ազատագրման գործում իրենց ներդրումն ունեցած արիներին, հիշատակելու ընկածների պայծառ անունները: 
 Համայնքի ղեկավար Հովիկ Հովեյանի հրավերով մայրաքաղաքից երգիչներ ու երաժշտախումբ էր հրավիրվել՝ տոնական օրը երգ-երաժշտությամբ  լցնելու համար: Համերգը նախ սկսվեց զոհերի հիշատակն հավերժացնող հուշարձանի տարածքում, ապա շարունակվեց Վարդենիկի մշակույթի տանը: 
 Համայնքի միջոցներից տրամադրվեցին խրախուսական պարգեւներ օրվա հերոսներին: Հայրենական մեծ պատերազմի մասնակից 6 վետերան արժանացան 25 հազարական դրամ, Արցախյան ազատամարտում զոհված 15 զինվորների ընտանիքները, Արցախյան գոյամարտերում վիրավորված եւ հաշմանդամ դարձած երկու ազատամարտիկները` 20 հազարական դրամ պարգեւի: Իսկ Հայրենական մեծ պատերազմին զինվորագրված, սակայն ռազմի դաշտից չվերադարձած 7 զինվորի ընտանիքներին համայնքապետը հատկացրեց 20 հազարական դրամ: Խրախուսվեց նաեւ Վարդենիկում Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակն հավերժացնող հուշարձանը կերտած վարպետը:  
 Այնուհետեւ Վարդենիկի մշակույթի  պալատում շուրջ 200 հյուրի համար կազմակերպվեց ճաշկերույթը:
Ա. Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More