ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

четверг, 19 мая 2011 г.

ՀԱՂԹԱՆԱԿԻ ՏՈՆԸ՝ ՄԱՐՏՈՒՆԻ ՔԱՂԱՔՈՒՄ



 Մայիսյան Հաղթանակների տոնին Մարտունին նախապատրաստվել սկսել էր դեռ օրեր  առաջ: Հաղթական օրվա միջոցառումների մեկնարկը տրվեց մարզական խաղերով, որոնք անցկացվում էին 16 մարզաձեւերից:
Առավոտվանից Մարտունու բնակչությունը այցելություն կատարեց Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանին` հարգանքի տուրք մատուցելով պատերազմին զոհ դարձած իրենց պապերի ու հայրերի, իրենց եղբայրների, ապա` Արցախյան մարտերում ընկած տղաների հիշատակին:

 Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանի, քաղաքապետարանի աշխատակազմի, քաղաքի կրթական ու մշակութային հաստատությունների ներկայացուցիչների կողմից իրականացվեց երթ դեպի Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձան, որտեղ էլ դրվեցին ծաղկեպսակներ ու ծաղիկներ: Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանի  կողմից  հնչեցին շնորհավորանքի ու ողջույնի խոսքեր Մեծ հայրենական ու Արցախյան պատերազմների մասնակիցների պատվին: Քաղաքապետը  մարտունեցի 15 վետերանի, Արցախյան ազատամարտի մասնակից 12 զոհվածների հարազատների նվիրեց 15 հազարական դրամ: 
 Հուշարձանի կողքին շարունակվող հանդիսավոր արարողությանը մասնակցեցին նաեւ վետերանների ու պատերազմի մասնակիցների հարազատները, Մարտունիում տեղակայված հայոց բանակի զորամասի սպաներն ու զինվորները, զինկոմիսարիատի աշխատակիցները: 
 Հաղթանակներ կերտած մարտիկների հիշատակին նվիրված երթի ու խոնարհումի հանդիսությունն ուղեկցվեց զորամասի նվագախմբի կատարումներով: Այնուհետեւ հանդիսությունը շարունակվեց Մարտունի քաղաքի մշակույթի տանը` վերածվելով համերգային ծրագրի: Համերգն իրենց կատարումներով համեմեցին տարածաշրջանի լավագույն կատարողները եւ Մարտունու երաժշտական  ժողգործիքների համույթը: 
 Օրվա հերոսների պատվին տրվեց հյուրասիրություն: 

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More