ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

понедельник, 23 мая 2011 г.

ԱՍՄՈՒՆՔԻ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆ` ՆՎԻՐՎԱԾ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻՆ

 Մայիսի 11-ին եւ 12-ին Մարտունի քաղաքի Ս. Դարբինյանի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցում Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների աշակերտների մասնակցությամբ անցկացվեց հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազին նվիրված ասմունքի հանրապետական մանկապատանեկան 3-րդ մրցույթ-փառատոնի մարզային փուլը, որը կազմակերպվել էր  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո:

 Մրցույթ-փառատոնի նպատակը հայրենի գրականության հանդեպ երիտասարդ սերնդի ուշադրության բեւեռումն էր, գալիք սերնդի մեջ հայոց լեզվի ու պոեզիայի նկատմամբ ուշադրությունն ու նվիրումը, ինչպես նաեւ հայկական   ասմունքի հարուստ ավանդույթների շարունակումը:
  Մրցույթ-փառատոնին մասնակցեցին մարզի 126 դպրոցների շուրջ 1200 մասնակիցներ: ժյուրին ներկայացնում էին ՀՀ ԱԺ նախագահի օգնական Սերգեյ Լոքյանը, ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը, ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Արտաշես Բախշյանը, Գեղարքունիքի փոխմարզպետ Գագիկ Ստեփանյանը, Գեղարքունիքի մարզպետարանի  աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը, բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը, գրականագետ Կարո Վարդանյանը, դերասաններ Գուժ Մանուկյանը, Ջուլիետա Բաբայանը եւ փառատոնի պատասխանատու քարտուղար Մարիետա Մակարյանը:
 Հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազին նվիրված ասմունքի հանրապետական մանկապատանեկան 3-րդ մրցույթ-փառատոնի մարզային փուլի 11-14 տարեկանների տարիքային խմբում առաջին տեղը զբաղեցրեց Գավառի թիվ 4 հատուկ դպրոցի աշակերտ Հավհաննես Հասասյանը: Նա ներկայացրեց ՙՎերելք՚ ստեղծագործությունը եւ հավաքեց 44.5 միավոր: Երկրորդ տեղը 41 միավորով զբաղեցրեց Դդմաշենի միջնակարգ դպրոցի աշակերտ Արաքսյա Առաքելյանը: Երրորդ տեղը գրավեց Մարտունի քաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոցի սան Սիլվա Ավագյանը: Նա հավաքեց 39.5 միավոր:

 15-17 տարեկանների տարիքային խմբում առաջին տեղը զբաղեցրեց Սեւանի ավագ դպրոցի սան Էդիկ Մինասյանը: Նա ասմունքեց ՙԱրարատ՚ ստեղծագործությունը եւ վաստակեց 47 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրեց Գեղամավանի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Թամարա Սաղաթելյանը` 43 միավորով, իսկ երրորդ տեղը 41.5 միավորով նվաճեց Ծովագյուղի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Հայկուհի Ամիրխանյանը:
 Հաղթողները Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի անունից ստացան գրքեր: Այս հաղթանակը վերջիններիս հնարավորություն կտա` մասնակցելու Հովհաննես Շիրազին նվիրված  մրցույթ-փառատոնի եզրափակիչ փուլին եւ գալա համերգին, որը տեղի  կունենա Երեւանում, հունիսիս ամսին:
Հասմիկ Գրիգորյան



0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More