ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

среда, 25 мая 2011 г.

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԿՈՐՊՈՒՍԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ



Այսօր Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանն ընդունեց Հայաստանում ԱՄՆ Խաղաղության կորպուսի տարածքային տնօրեն Դեյվիդ Լիլիին, տարածաշրջանի ղեկավար Հովհաննես Ստեփանյանին եւ Հայաստանում Խաղաղության Կորպուսի անվտանգության կոորդինատոր Վահագն Տոնոյանին:
 Հյուրերը մարզի ղեկավարին ներկայացրին Խաղաղության կորպուսի ստեղծման պատմությունը: Հայաստանում ԱՄՆ Խաղաղության կորպուսի տարածաշրջանի ղեկավար Հ. Ստեփանյանը խոսեց նաեւ ԱՄՆ խաղաղության կորպուսի նպատակների մասին, ինչպես նաեւ ներկայացրեց այն բոլոր ոլորտները, որտեղ  կամավորների կողմից կյանքի են կոչվում մի շարք ծրագրեր: Ըստ տարածաշրջանի ղեկավարի` ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորները իրենց առաքելություններն իրականացնում են  համայնքի եւ բիզնեսի զարգացման, բնապահպանական կրթության, անգլերեն լեզվի ուսուցման, համայնքի առողջապահական կրթության ծրագրերում:
 Գեղարքունիքի մարզպետ Ն. Պողոսյանի եւ ԱՄՆ խաղաղության կորպուսի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ քննարկվեցին ոչ միայն այն ոլորտները, որտեղ կամավորները աշխատում են, այլեւ մարզպետի կողմից առաջարկվեց աշխատանքներ կատարել այն ոլորտներում, որտեղ դեռ շատ անելիքներ կան:
 Ավարտին պայմանավորվածություն  ձեռք բերվեց Գեղարքունիքի մարզպետարան-ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորներ համագործակցությունը խորացնելու շուրջ:
  Անի Պողոսյան



0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More