ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

вторник, 12 июля 2011 г.

ՄԱՐՏՈՒՆԻ ՔԱՂԱՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ԵՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 Մարտունի քաղաքի սեփական միջոցներով Երեւանյան, Մյասնիկյան, Շահումյան, Նարեկացու փողոցներում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ՝ հինգ միլիոն դրամ ներդրմամբ: 
 Ինչպես տեղեկացրեց Մարտունու քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Խաչիկ Խլղաթյանը՝ Մարտունի քաղաքի տարածքում կատարվում են նաեւ հողածածկ փողոցների հարթեցման աշխատանքներ՝ մեկ միլիոն դրամի ներդրմամբ, եւ եւս երկու միլիոն նախատեսվել է ծախսել Երեւան-Վարդենիս մայրուղուն հարող, դեպի հարավ ընկած Երեւանյան փողոցի երկու ճամփեզրյա եզրաքարերի բարձրացման, փոխման, աղբահեռացման, կանաչապատ գոտիների զատման աշխատանքների իրականացման նպատակով: 

 Աշխատանքներն իրականացնում է Մարտունի քաղաքի կոմունալ ծառայություններ իրականացնող հիմնարկը, որտեղ ընդգրկված են համայնքի  շուրջ 30 բնակիչ-աշխատողներ: Աշխատանքներն սկսվել են հունիսի սկզբին եւ կավարտվեն հուլիսի առաջին տասնօրյակում:
 Նույն աղբյուրի հաղորդմամբ՝ այս տարի ավարտին է հասցվել նաեւ լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները Շահումյան, Երեւանյան, Մյասնիկյան փողոցներում: Լուսավորվել են նաեւ Մյասնիկյան հրապարակն ու քաղաքապետարանի շենքի դիմացի կանաչապատ գոտին: Լուսավորության ցանցի ապահովման նպատակով տեղական բյուջեի միջոցներից ներդրվել է 2.3 միլիոն դրամ:
 Այս տարվա ընթացքում Մարտունու քաղաքապետարանը քաղաքացիներին 12 ճարտարապետահատակագծային առաջադրանք է տվել, որի հիման վրա քաղաքում կառուցվում են նոր բնակարաններ կամ սպասարկման օբյեկտներ: 
Հասմիկ Գրիգորյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More