ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

вторник, 12 июля 2011 г.

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՆԿԱՏՎՈՒՄ Է ԾՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՆՎԱԶՈՒՄ

 Հունիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 147 երեխա: Ըստ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական եւ առողջապահական վարչության առողջապահական բաժնի տվյալների` Գավառի տարածաշրջանում ծնվել է 33, Սեւանի տարածաշրջանում` 32, Մարտունու տարածաշրջանում` 45, Վարդենիսի տարածաշրջանում` 33  եւ Ճամբարակի տարածաշրջանում՝ 4 երեխա:
  Ըստ նույն աղբյուրի` մայիսին մարզում ծնվել է 192 երեխա:
Ծնունդներն ըստ տարածքների բաշխվել են հետեւյալ կերպ՝  Գավառի տարածաշրջան` 44, Սեւանի տարածաշրջան` 41, Մարտունու տարածաշրջան` 57, Վարդենիսի տարածաշրջան` 41 եւ Ճամբարակի տարածաշրջան` 9: Բոլոր տարիների եւ ամիսների տվյալներով ծնունդների անփոփոխ առաջատարն է մնում Մարտունու տարածաշրջանը, հետնապահը` Ճամբարակը: Նախորդ տարվա հունիս ամսին Գեղարքունիքում ավել է ծնվել 39 երեխա:
  2011 թվականի առաջին կիսամյակում Գեղարքունիքի մարզում ծնվել է 1100 երեխա: Նախորդ տարվա հունվար-հունիս ամիսներին այդ ցուցանիշը կազմել է 1305 երեխա:
Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More